ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունվարի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ OՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային oրենuգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Աշխատավարձը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով՝ կանխիկ կամ անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-14-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: