ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝
1) 7-րդ հոդվածի «ժբ» կետի «15.4-րդ ենթակետով» բառերը փոխարինել «15.4-րդ և 15.4.1-ին ենթակետերով» բառերով․
2) 19-րդ հոդվածի՝
ա․ վերնագիրը «Լիցենզավորման ենթակա» բառերից հետո լրացնել «կամ թույլտվություններով» բառերով,
բ․ «15. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 15.4.1-ին կետի «ներքաղաքային» բառը փոխարինել «ներհամայնքային» բառով, իսկ «տարեկան սպասարկման» բառերը՝ «սպասարկման իրավունք ձեռք բերելու» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. դեկտեմբերի 17 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2021 թվական: