ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2022 թվականի N 1008-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1. Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների քաղաքացիների, ինչպես նաև ճամփորդական փաստաթղթերով ճանապարհորդող անձանց կողմից» բառերը, իսկ «դիմում» բառը փոխարինել «դիմում-հարցաթերթիկ» բառերով։
2. Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու դեպքում՝ նաև սույն որոշման հավելված 2-ի 1.2-րդ կետում նշված պետությունների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի քարտ կամ վավեր մուտքի վիզա։»:
3. Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 4-րդ ենթակետում «դիմում» բառը փոխարինել «դիմում-հարցաթերթիկ» բառերով։
4. Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 8-րդ ենթակետը «հայտագիր» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական մարմնի կողմից տրված հրավեր» բառերով։
5. Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտանիքի անդամ (ամուսին, ծնող, զավակ, քույր, եղբայր) հանդիսացող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`
ա. ամուսնու դեպքում` ամուսնու անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները, ինչպես նաև ամուսնու կոնտակտային տվյալները (առկայության դեպքում՝ հեռախոսահամար, հասցե և այլն),
բ. ծնողի դեպքում` ծնողի անձնագրի (նույնականացման քարտի) և օտարերկրացու ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև ծնողի կոնտակտային տվյալները (առկայության դեպքում՝ հեռախոսահամար, հասցե և այլն),
գ. զավակի դեպքում` զավակի անձնագրի (նույնականացման քարտի) և ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև զավակի կոնտակտային տվյալները (առկայության դեպքում՝ հեռախոսահամար, հասցե և այլն),
դ. քրոջ և եղբոր դեպքում` նրանց անձնագրի (նույնականացման քարտի), ծննդյան վկայականի և օտարերկրացու ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև քրոջ (եղբոր) կոնտակտային տվյալները (առկայության դեպքում՝ հեռախոսահամար, հասցե և այլն).»:
6. Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազգությամբ հայ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`
ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայականի բնօրինակը, իսկ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված կամ հաստատված լինելու դեպքում՝ միայն պատճենը,
բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված եկեղեցական կառույցի կողմից տրված մկրտության վկայականի բնօրինակը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տրված կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հաստատված լինելու դեպքում՝ միայն պատճենը,
գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ։
Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված փաստաթուղթը ճանաչվում է հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Ներկայացվող փաստաթղթի թարգմանություն չի պահանջվում, եթե այն կազմված է անգլերեն կամ ռուսերեն լեզվով։ Այլ օտար լեզվով կազմված փաստաթուղթը ներկայացվում է հայերեն թարգմանությամբ:
Ներկայացված փաստաթղթերի իսկության հարցում հիմնավոր կասկած առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրող լիազոր մարմնի ներկայացուցիչը կարող է կատարել լրացուցիչ ստուգումներ։»:
7. Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ի լրումն 1-ին կետում նշված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են ներկայացվել նաև հետևյալ փաստաթղթերը.
1. Ինքնաթիռի տոմս.
2. Հյուրանոցի ամրագրում.
3. Տուրիստական ընկերության հրավերը.
4. Ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքեր (բանկային քաղվածք, այլ ապացույցներ).
5. Առողջապահական (ճամփորդական) ապահովագրություն.
6. Անձնագրի այն էջերը, որոնք պարունակում են այլ պետությունների գործող կամ վերջին 3 տարիներին տրված և սպառված վիզաներ կամ կացության կարգավիճակի քարտեր.
7. Այլ փաստաթղթեր։»:
8. Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ձև 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 1
ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
APPLICATION FOR ENTRY VISA TO THE REPUBLIC OF ARMENIA
|
|
1. Ազգանուն (ինչպես անձնագրում) / Sսrname (As in Passpօrt) |
8. Անձնագրի համար / Passport Number
| ||||||||||
2.Անուն (ինչպես անձնագրում) / Name (As in Passpօrt) |
9. Երբ է տրվել / Date of Issue
(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy) | ||||||||||
3. Այլ անուններ / Other Names |
10. Վավերական է մինչև / Valid until
(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy) | ||||||||||
4. Ծննդյան օր, ամիս, տարեթիվ / Date of Birtհ
(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy) |
11. Անձնագրի տեսակ / Type of Passport
Դիվանագիտական / Diplomatic
…………………………………………………… | ||||||||||
5. Ծննդյան վայր / Place օf Birtհ | |||||||||||
| |||||||||||
7. Զբաղմունք / Occսpatiօn |
12. Քաղաքացիություն / Nationality | ||||||||||
13. Մշտական բնակության հասցե / Address օf Permanent Residence |
14. Հեռախոսահամար / Telephone | ||||||||||
15. Հայաստանում գտնվելու ընթացքում բնակության հասցե / Address During Yօսr Stay in Armenia | |||||||||||
| |||||||||||
17. 16 տարեկանից ցածր տարիքի երեխաներ, որոնք նշված են Ձեր անձնագրում և ճանապարհորդում են Ձեզ հետ / Children under 16 Included in Your Passport and Travelling witհ You (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, քաղաքացիություն / Name, Surname, Date օf Birth, Natiօnality) | |||||||||||
18. Հրավիրող անձի անունը և ազգանունը կամ կազմակերպության անվանումը, հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում)/ Surname, first name, telephone number and the address of the inviting person or organization (if applicable) | |||||||||||
19. Այցելության նպատակ / Purpose of Visit
| |||||||||||
20. Մուտքերի քանակ / Number of Entries
| |||||||||||
21. Հայաստան առաջին անգամ մուտք գործելու նախատեսվող օր, ամիս, տարեթիվ / Intended date of the first entry to Armenia
(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy) |
22. Առաջին անգամ մուտքից հետո Հայաստանից նախատեսվող ելքի օր, ամիս, տարեթիվ / Intended date of departure from Armenia after the first entry
(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy) | ||||||||||
23. Վերջին 5 տարում այցելած երկրները / Countries visited in last 5 years
| |||||||||||
24. Այլ պետությունների քաղաքացիություն կամ բնակության իրավունք/ Nationality (citizenship) or residence permit in other countries
| |||||||||||
|
Ծառայողական նշումներ / For Official use Only
|
»: |
9. Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ձև 2-ն ուժը կորցրած ճանաչել։
10. Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ձև 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 3
ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՄԱՐ
APPLICATION FOR EXTENSION OF A VISA TO THE REPUBLIC OF ARMENIA
|
|
1. Ազգանուն (ինչպես անձնագրում) / Sսrname (As in Passpօrt) |
8. Անձնագրի համար / Passport Number
| ||||||||
2.Անուն (ինչպես անձնագրում) / Name (As in Passpօrt) |
9. Երբ է տրվել / Date of Issue
(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy) | ||||||||
3. Այլ անուններ / Other Names |
10. Վավերական է մինչև / Valid until
(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy) | ||||||||
4. Ծննդյան օր, ամիս, տարեթիվ / Date of Birtհ
(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy) |
11. Անձնագրի տեսակ / Type of Passport
Դիվանագիտական / Diplomatic
…………………………………………………… | ||||||||
5. Ծննդյան վայր / Place օf Birtհ | |||||||||
| |||||||||
7. Զբաղմունք / Occսpatiօn |
12. Քաղաքացիություն / Nationality | ||||||||
13. Մշտական բնակության հասցե / Address օf Permanent Residence |
14. Հեռախոսահամար / Telephone | ||||||||
15. Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը / Reason for extended stay in Armenia
| |||||||||
16. Պահանջվող լրացուցիչ օրերի քանակը / Requesting additional days | |||||||||
17. Հաստատում եմ, որ սույն դիմում-հարցաթերթիկում ներկայացված տեղեկատվությունը ճիշտ է / I certify that tհe information given in this application is correct
|
Ծառայողական նշումներ / For Official use Only
|
»: |
11. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերով.
«1.1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել Անտիգուա և Բարբուդայի, Բահամյան Կղզիների, Բարբադոսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կանադայի, Չիլիի, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության, Դոմինիկայի, Դոմինիկյան Հանրապետության, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Մեքսիկայի, Օմանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պանամայի, Պերուի, Սենթ Վինսենթ և Գրենադինների, Հարավային Աֆրիկայի, Թայլանդի և Թուրքիայի քաղաքացիներն ու ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք։
1.2. Այն օտարերկրացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք (բացառությամբ միայն հրավերի հիման վրա մուտքի վիզա ստանալու հնարավորությամբ պետությունների), ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում։
1.3. Այն պետությունների ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք, որոնց քաղաքացիներն ազատված են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից կարող են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ դիմել էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու համար։»:
12. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 2-րդ կետում «Համակարգչային ծրագրով» բառերը հանել, իսկ «ստուգվում են» բառերից առաջ լրացնել «ինքնաշխատ եղանակով» բառերով։
13. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ՝ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային մուտքի վիզա կարող են ստանալ միայն հրավերի հիման վրա մուտքի վիզա ստանալու հնարավորությամբ պետությունների ցանկում չներառված պետությունների քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք։»:
14. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 10-րդ կետը «օտարերկրացին» բառից հետո լրացնել «E-VISA էլեկտրոնային համակարգում» բառերով:
15. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«Էլեկտրոնային դիմումին կցվում են սույն որոշման հավելված 1-ում նշված փաստաթղթերը։»:
16. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օտարերկրացու անձնագրային տվյալներն ինքնաշխատ եղանակով ստուգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում և համընկնում չհայտնաբերվելու դեպքում դիմումն անցնում է ուսումնասիրության փուլ, որի ժամանակ ստուգվում են ներկայացված տվյալների և փաստաթղթերի համապատասխանությունը, գնահատվում է այցելության նպատակի արժանահավատությունը, որի արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.
- տրամադրել էլեկտրոնային մուտքի վիզա (դիմումի հաստատում),
- վերադարձնել ուղղման (դիմումի խմբագրում),
- չեղարկել դիմումը (դիմումի չեղարկում),
- մերժել էլեկտրոնային մուտքի վիզայի տրամադրումը (դիմումի մերժում)։»:
17. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-11.10-րդ կետերով.
«11.1. Եթե ներկայացված տվյալները և փաստաթղթերը համապատասխանում են, իսկ այցելության նպատակն արժանահավատ է և հիմնավոր, ապա մուտքի վիզայի դիմումը հաստատվում է։
11.2. Եթե ներկայացված տվյալներում և փաստաթղթերի մեջ առկա են սխալներ, վրիպակներ կամ անհամապատասխանություններ, ապա մուտքի վիզայի դիմումը E-VISA համակարգի միջոցով վերադարձվում է ուղղման՝ խմբագրելու և փաստաթղթեր կցելու հնարավորությամբ։
11.3. Եթե էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու պահանջը վերացել է, ապա մուտքի վիզայի դիմումը չեղարկվում է։
11.4. Եթե այցելության նպատակն արժանահավատ կամ հիմնավոր չէ կամ ներկայացված տվյալներում կամ փաստաթղթերում հայտնաբերվում են կեղծիքի նշաններ, ապա մուտքի վիզայի տրամադրումը մերժվում է։ Մուտքի վիզայի դիմումը մերժվում է ինքնաշխատ կերպով, եթե հայտնաբերվում է լիարժեք համընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում։
11.5. Լրացուցիչ բավարար հիմքեր ներկայացվելու դեպքում համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից դիմումի կարգավիճակը փոխվում է, որի պարագայում համակարգ է մուտքագրվում համապատասխան մեկնաբանություն, իսկ առկայության դեպքում՝ նաև համապատասխան ֆայլեր։
11.6. Էլեկտրոնային մուտքի վիզայի դիմումը հաստատվում, վերադարձվում, չեղարկվում կամ մերժվում է առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։
11.7. Դիմումը հաստատվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է E-VISA էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ կերպով գեներացված PDF ձևաչափով փաստաթուղթ, որը պարունակում է տրված էլեկտրոնային վիզայի համարը, դիմումի համարը, օտարերկրացու անունը, ազգանունը, ճամփորդական փաստաթղթի համարը, տրամադրած պետության անվանումը, այցերի քանակը, վիզայի տեսակը, հարցման օրը, վիզայի վավերականության ժամկետը, վիզան տալու ամսաթիվը, վիզայի վավերականությունը, գտնվելու ժամկետը, ստուգելու համար նախատեսված հսկիչ համարը, QR կոդը, Հայաստանի Հանրապետության փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am հարթակի հղումը, այլ անհրաժեշտ տեղեկատվություն։
11.8. Դիմումը վերադարձվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է վերադարձման պատճառը ներկայացնող ծանուցում։
11.9. Դիմումը չեղարկվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է չեղարկման պատճառը ներկայացնող ծանուցում։
11.10. Դիմումը մերժվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է մերժման պատճառը ներկայացնող ծանուցում։»:
18. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 12-րդ կետը «հայտագրի» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի պաշտոնական հրավերի» բառերով։
19. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 16-րդ կետը «ժամկետը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով» բառերով:
20. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 17-րդ կետը «15» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառով:
21. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին և 17.2-րդ կետերով.
«17.1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը կարող է երկարաձգվել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով, եթե առկա չեն օտարերկրացու Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգելը մերժելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքեր։
17.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրացին կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության մուտքի էլեկտրոնային վիզա, որը վավերական կլինի միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու պարագայում՝ հաջորդ մուտքի համար։»:
22. Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո հանել «կառավարությանն առընթեր» բառերը։
23. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
01.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 04 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|