ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 474-Ա
«ԵՀԽ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽՑԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամի կողմից (Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04717139) իրականացվող՝ 2,595,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախցի ընտանիքներին Հայաստանում աշխատանքով ապահովում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
14.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 474-Ա որոշման |
«Արցախցի ընտանիքներին Հայաստանում աշխատանքով ապահովում»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է աշխատանքով ապահովել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող և առանց աշխատանքի մնացած 7 ընտանիքի: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից՝ խնայված գումարներն ուղղելով ծրագրի շահառուների թվի ավելացմանը: |
3. |
Բարեգործը |
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ, Հայաստան |
4. |
Ծրագիրը կատարողը |
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ (ՀԿՍ): ՀՀ 1101, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՀՎՀՀ` 04717139 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի մարզերում ապաստանած Արցախից ժամանած 7 ընտանիք կստանա աջակցություն՝ ջերմոցային տնտեսության զարգացման և հավաբուծության համար: Բնագավառը՝ գյուղատնտեսություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,595,000 դրամ (համարժեք 5,000 ԱՄՆ դոլարին) |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախից ինքնաբուխ ժամանած և Հայաստանում բնակվող 7 ընտանիք: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
25.05.2021 թ. - 30.06.2021 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի միջոցառումներն են՝ 1. Աջակցության տրամադրում Արցախից տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող վեց ընտանիքի՝ 2,510,800 դրամ Աջակցությունը տրամադրվելու է ըստ հետևյալի՝ ● Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում բնակվող մեկ ընտանիք կստանա 800 մ2 պոլիէթիլենային թաղանթ և 300 մ պրոֆիլ՝ ջերմոցային տնտեսություն ստեղծելու համար: (800 մ2 x 530 դրամ) + (300մx 400 դրամ) Ընդամենը ֆինանսական միջոցներ՝ 544,000 դրամ ● Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Արարատի մարզերում բնակվող վեց ընտանիք կստանա 50-ական հավ / աքլոր և կեր՝ 4-5 ամսվա համար: (6x 44 հավ x 2,800դրամ + 6 x 6 աքլոր x 2,600 դրամ) + (6 x 900կգ x 210 դրամ) Ընդամենը ֆինանսական միջոցներ՝ 1,966,800 դրամ Իրականացման ժամկետը՝ 25 մայիս – 30 հունիս, 2021 թ. 2. Տրանսպորտային ծախսեր՝ 84,200 դրամ Իրականացման ժամկետը՝ 25 մայիս – 30 հունիս, 2021 թ. Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակազմն իրականացնելու է ստուգայցեր ծրագրերի իրականացման վայրեր, ծրագրերի մշտադիտարկում, պատրաստելու է հաշվետվություններ ֆինանսավորող կազմակերպության համար, կազմակերպելու է ծրագրի աուդիտը: Վարչական ծախսերի համար Ֆինանսական միջոցներ նախատեսված չեն: |
10. |
Ձեռքբերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
● պոլիէթիլենային թաղանթ՝ 800 մ2 x 530 դրամ = 424,000 դրամ ● պրոֆիլ՝ 300մx 400 դրամ = 120,000 դրամ ● 264 hավ, 36 աքլոր՝ 832,800 դրամ ● կեր՝ 1,134,000 դրամ ● Տեղափոխության ծախսեր / վառելիք՝ 84,200 դրամ Ընդամենը Ֆինանսական միջոցներ՝ 2,595,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Տեղափոխության ծախսեր / վառելիք` 84,200 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների, ՀԱԵ թեմերի, տեղական կազմակերպությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի վայրերում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի վերահսկողությունն իրականացվում է գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի և ծրագրերի ղեկավարի կողմից, իսկ ամենօրյա վերահսկողությունը կատարում է ծրագրի պատասխանատուն, որը պարբերաբար այցեր է կատարում ծրագրի իրականացման վայրեր՝ մշտադիտարկման նպատակով՝ ներկայացնելով հաշվետվություններ: Պարտավորվում ենք հաշվետվություն ներկայացնել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետի: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
14.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|