ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 ապրիլի 2021 թվականի |
N 125-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 359-Ն որոշման հավելվածում` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 1-ին կետում «բաշխման,» բառից հետո լրացնել «մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարման),» բառերը, իսկ «ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություն)» բառերը փոխարինել «անձանց (այսուհետ՝ Անձ)» բառերով.
2) Կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում «իրավաբանական» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական» բառերը.
3) Կարգում «Ընկերություն» բառը բոլոր հոլովական դրսևորումներում փոխարինել «Անձ» բառով.
4) Կարգի 8-րդ կետում «կնիքով» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը.
5) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1 կետով.
«9.1. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:».
6) Կարգի 11-րդ կետում «Հայտի ստուգման արդյունքների» բառերը փոխարինել «Հայտն ուսումնասիրության ընդունելու կամ չընդունելու» բառերով.
7) Կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հանձնաժողովը չի ընդունել ուսումնասիրության կամ մերժել է Հայտատուի՝ լիցենզիա ստանալու հայտը կամ սակագնի սահմանման կամ վերանայման համար հիմք հանդիսացող` լիցենզիայում փոփոխություններ կատարելու դիմումը:».
8) Կարգի 13-րդ և 14-րդ կետերում «Հայտի ստուգման բացասական արդյունքի» բառերը փոխարինել «Հայտն ուսումնասիրության չընդունելու» բառերով.
9) Կարգի 15-րդ կետում «Հայտի ստուգման դրական արդյունքի» բառերը փոխարինել «Սույն կարգի 12-րդ կետում նշված հիմքեր չհայտնաբերելու դեպքում» բառերով.
10) Կարգի 15.1-րդ կետում 1-ին ենթակետում «Հայտի ստուգման դրական արդյունքների» բառերը փոխարինել «Հայտն ուսումնասիրության ընդունելու» բառերով.
11) Կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե սակագնի սահմանման վերաբերյալ առաջին անգամ Հայտ ներկայացնող ընկերության լիցենզիա ստանալու հայտը կամ սակագնի սահմանման կամ վերանայման համար հիմք հանդիսացող՝ լիցենզիայում փոփոխություններ կատարելու դիմումը չի ընդունվել ուսումնասիրության կամ մերժվել է։».
12) Կարգի 17-րդ կետում «Հանձնաժողովը» բառից հետո լրացնել «Հայտը մերժում է կամ» բառերը.
13) Կարգի N 1 հավելվածի աղյուսակի՝
ա. «էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն իրականացնող ընկերություն» սյունակում «բաշխման» բառից հետո լրացնել «,մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարման)» բառերը,
բ. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում երկու հազարից ավելի տպաքանակ ունեցող երկու թերթերում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում տպագրվող երկու օրաթերթերում» բառերով,
գ. 14-րդ կետում «սակագների» բառից հետո լրացնել կետադրական նշանը և «,վճարների» բառը,
14) Կարգի N 1 հավելվածը՝ աղյուսակից հետո, լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով.
«2.Սույն աղյուսակում նշված ձևերով նախատեսված ցուցանիշները Հայտատուների կողմից կարող են համալրվել նոր տողերով կամ եղած տողերը տրոհվել բաղկացուցիչ մասերի:».
15) Կարգի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
16) Կարգի N 3 հավելվածում «(հայտատուի անվանումը)» բառերը փոխարինել «(հայտատուի և առկայության դեպքում՝ կայանի անվանումը)» բառերով.
17) Կարգի N 4 հավելվածի՝ 4-1 ձևի աղյուսակի 7-րդ, 4-2 ձևի աղյուսակի 5-րդ, 4-3 և 4-4 ձևերի աղյուսակների 6-րդ կետերում «բաշխման» բառը փոխարինել «մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարման) և էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի» բառերով.
18) Կարգի N 4 հավելվածի 4-1-ից 4-8 ձևերի և N5 հավելվածի 5-1-ից 5-10 ձևերում «Կ.Տ.» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 21-ի N 125-Ն որոշման |
«Հավելված N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ |
Դ Ի Մ ՈՒ Մ
1. Խնդրում եմ__________________________________________________________________________
(սահմանել, վերանայել)
_______________________________________________________________________________________
(Հայտատու իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը (անունը, ազգանունը), կազմակերպական-իրավական ձևը)
________________________________________________________________________________________________
(առկայության դեպքում՝ կայանի տեսակը և անվանումը)
__________________________________________________________________________________________________
(գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը)
_______________________________________________________________________________________________
(էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի)
________________________________________________ |
սակագինը (դրույքը կամ վճարը): |
(գործունեության տեսակը, որի համար սահմանվում կամ վերանայվում է սակագինը) |
Առաջարկվող սակագինը (դրույքը)` |
___________________________ |
______________________: |
(նշվում է մեծությունը և (նշվում է ավելացված արժեքի հարկը |
չափման միավորը) ներառված լինելը կամ չլինելը) | |
Առաջարկվող ամսական վճարը (առկայության դեպքում)` |
___________________________ |
________________________: |
(նշվում է մեծությունը և (նշվում է ավելացված արժեքի հարկը |
չափման միավորը) ներառված լինելը կամ չլինելը) |
2. Դիմումին կցվում են՝
1) _________________________________________________________________________
2) _________________________________________________________________________
3) _________________________________________________________________________
4) _________________________________________________________________________
5) _________________________________________________________________________
___________________________________________________________________________
3. Հայտատու իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, (անունը, ազգանունը), կազմակերպական-իրավական ձևը
___________________________________________________________________
4. Գտնվելու (բնակության) վայրը ________________________________________
5. Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն ______________________
6. Պետական գրանցման (հաշվառման) համարը, հարկ վճարողի հաշվառման համարը_______________
7. Սակագնի սահմանման (վերանայման) հայտով ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ։
8. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ սակագնի սահմանման (վերանայման) գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն դիմումով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով։
______________________________________________________________________ |
—————————»։ |
(Հայտատուի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն,Կ. Տ.(առկայության դեպքում)) |
(օրը, ամիսը, տարին) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական: