23.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2020 թվականի N 2120-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Արցախի Հանրապետության տնտեսությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 940,000,000 (ինը հարյուր քառասուն միլիոն) դրամ գումարի չափով բյուջետային վարկ:
2. Սահմանել, որ՝
ա) սույն որոշման 1-ին կետով նախատեսված 940,000,000 (ինը հարյուր քառասուն միլիոն) դրամ բյուջետային վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով,
բ) սույն որոշման 1-ին կետում նշված բյուջետային վարկերի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:
3. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 2120-Ն որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է 29.12.20 N 2204-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2020 թվական: