ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2019 թվականի N 668-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 1 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 668-Լ որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը (այսուհետ՝ գրասենյակ) վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի (այսուհետ՝ հանձնակատար) ընթացիկ գործունեության իրականացումը:
2. Հանձնակատարի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որը զբաղեցնող անձը ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և նրա նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
3. Գրասենյակի անվանումն է՝
1) հայերեն՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ».
2) ռուսերեն՝ «Оффис Верховно-Уполномоченного по делам диаспоры аппарата Премьер-Министра Республики Армения».
3) անգլերեն՝« Office of the High Commissioner for Diaspora affairs of the Prime Minister's Office of the Republic of Armenia».
4) ֆրանսերեն՝ «Le Bureau du Haut Commissaire pour les affaires de la Diaspora du personel du Premier Ministre de la Rռpublique d'Armռnie»:
4. Գրասենյակը ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
5. Գրասենյակը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
6. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ:
7. Գրասենյակը կազմված է գրասենյակի ղեկավարից, գրասենյակի ղեկավարի տեղակալներից և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանում):
8. Գրասենյակի ղեկավարի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, ովքեր պաշտոնի նշանակվում և ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Գրասենյակի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
II. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
10. Գրասենյակի նպատակներն են՝
1) սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության ապահովումը, կապերի ամրապնդումը.
3) Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների զարգացմանը, հայրենադարձության և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովմանն ուղղված՝ հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցությունը:
(10-րդ կետը խմբ. 06.07.20 N 772-Լ)
III. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
11. Գրասենյակի խնդիրներն են՝
1) սփյուռքի ներուժի թիրախային գնահատումը և գործիքակազմի մշակումը, համահայկական ցանցի ստեղծումը, գիտական, մասնագիտական հմտությունների և փորձի գնահատման ու դասակարգման նպատակով քարտեզագրումը, ինչպես նաև սփյուռքի կառույցների հետ համահայկական օրակարգի ձևավորումը.
2) Հայաստան-սփյուռք գործակցության, այդ թվում՝ հայրենադարձության ոլորտում ռազմավարական նախաձեռնությունների, ինչպես նաև առաջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը.
3) հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը.
4) Հայաստան-սփյուռք արդյունավետ գործակցության կառուցակարգի մշակումը և զարգացումը, սփյուռքի հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու զարգացումը:
5) (ենթակետն ուժը կորցրել է 06.07.20 N 772-Լ)
6) (ենթակետն ուժը կորցրել է 06.07.20 N 772-Լ)
(11-րդ կետը խմբ., փոփ. 06.07.20 N 772-Լ)
IV. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Գրասենյակն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) մշակում է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարություններ, իսկ առանձին բնագավառներում՝ Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություններ և համապատասխան առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին.
2) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում Հայաստան-սփյուռք փոխհարաբերություններին առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը և ռազմավարական նախաձեռնությունները.
3) իրականացնում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը և առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին տարբեր ոլորտներում համահայկական ցանցերի և կառույցների ստեղծման ու զարգացման ուղղությամբ.
4) Հայաստան-սփյուռք գործակցության խորացման և ընդլայնման համար վերլուծում և առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին՝
ա. հայրենադարձության և Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացման վերաբերյալ,
բ. սփյուռքի համայնքային կյանքի զարգացման, ազգային ինքնության պահպանման և համահայկական խնդիրների լուծման գործում համահայկական կառույցների դերակատարության բարձրացման ուղղությամբ.
գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.07.20 N 772-Լ)
դ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.07.20 N 772-Լ)
5) հետազոտում, բացահայտում և վերլուծում է Հայաստան-սփյուռք գործակցության իրավիճակն ու միտումները, զարգացման հիմնական ոլորտներն ու ուղղությունները.
6) սփյուռքի համայնքների կարիքներից ելնելով՝ համակարգում է երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ ու թիրախավորված ծրագրեր՝ դրանք դիտարկելով իրատեսականության և փոխշահավետության տեսանկյունից.
7) սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման նպատակով՝ ըստ տարածաշրջանների չափագրում և քարտեզագրում է սփյուռքի ներուժը բոլոր ոլորտներում, ինչպես նաև աջակցում է սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.
8) համահայկական ցանցի ստեղծման և սփյուռքի հայ համայնքների փոխգործակցությունն ապահովելու նպատակով գնահատում և համախմբում է սփյուռքի ներուժի կարողությունները.
9) իրականացնում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող՝ Հայաստանի հանրային կյանքի կազմակերպման գործում սփյուռքի մասնակցության ապահովմանն ուղղված պետական և այլ ծրագրերի մշտադիտարկում:
(12-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 06.07.20 N 772-Լ)
V. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
13. Գրասենյակի աշխատանքները համակարգում և վերահսկում է հանձնակատարը:
14. Գրասենյակի կանոնադրությունը, կառուցվածքը և դրանց փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
15. Գրասենյակի ղեկավարն անմիջական հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
16. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը ստորագրում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
17. Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, գրասենյակի՝ իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ:
18. Գրասենյակի ղեկավարը՝
1) ղեկավարում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը.
2) հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ.
3) իր լիազորության սահմաններում տալիս է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր.
4) հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) Հայաստանի Հանրապետության վարչապետին և հանձնակատարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) Հայաստանի Հանրապետության վարչապետի և հանձնակատարի հանձնարարությամբ համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ:
19. Գրասենյակի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ: Գրասենյակի ղեկավարն իր տեղակալների անմիջական ղեկավարն է: Գրասենյակի ղեկավարի տեղակալներն անմիջական հաշվետու են գրասենյակի ղեկավարին:
20. Գրասենյակի ղեկավարի բացակայության դեպքում, ղեկավարի որոշմամբ, նրան փոխարինում է տեղակալներից մեկը:
21. Գրասենյակի ղեկավարի տեղակալը՝
1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառում և կատարում է գրասենյակի ղեկավարի հանձնարարականները.
2) գրասենյակի նպատակներին և խնդիրներին համապատասխան գրասենյակի՝ իր համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումներին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.
3) պարբերաբար գրասենյակի ղեկավարին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում դրանց լուծման ուղղությամբ.
4) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում առանձին հարցերի քննարկմանը.
5) գրասենյակի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
VI. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
23. Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչությունը.
2) ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչությունը.
3) օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչությունը:
(23-րդ կետը խմբ. 06.07.20 N 772-Լ)
24. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները:
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 06.07.20 N 772-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |