ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2021 թվականի N 665-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2008-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը հաստատելու մասին» N 2008-Լ որոշման՝
1) 2-րդ կետում «2021 թվականի պետական բյուջեում» բառերը փոխարինել «2021-2022 թվականների պետական բյուջեներում» բառերով.
2) հավելվածի՝
ա. 1-ին կետը «սովորողներին» բառից հետո լրացնել «, որոնք 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ ընդգրկված են ՈՒՀ-ների ուսանողական համակազմում կամ սահմանված կարգով դադարեցրել են ուսումնառությունը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ՝ ներառյալ 2020 թվականի ամառային զորակոչը։» բառերով,
բ․ 3-րդ կետը «1-ին կիսամյակի» բառերից հետո լրացնել «(պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների դեպքում՝ զորակոչվելու համապատասխան ուսումնական տարվա 1-ին կիսամյակի)» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Երևան |
29.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |