ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2020 թվականի N 1333-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 80-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպելու, ստեղծված «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» փակ բաժնետիրական ընկերությունն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին» N 80-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում՝
«ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,» բառերից հետո լրացնել «ՍՏԵՂԾՎԱԾ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ,» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․
«1.1. Կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով պատկանող՝ Երևանի Ռուբինյանց փողոցի N 29/3 հասցեում գտնվող՝ 723.9 քառ. մետր մակերեսով գրադարանի շենքը և 24.7 քառ. մետր մակերեսով պարիսպը, դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0.2728 հա հողամասը հետ վերցնել, լուծելով կազմակերպության հետ կնքված տվյալ գույքի վերաբերյալ անհատույց օգտագործման պայմանագիրը, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամբողջությամբ ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով՝ 196 539 330 դրամով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։»․
3) որոշման 4-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետում «երկամսյա» բառը փոխարինել «ութամսյա» բառով․
բ. 3-րդ ենթակետում «եռամսյա» բառը փոխարինել «իննամսյա» բառով․
գ․ 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով․
«3.1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ութամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը՝ համաձայն սույն որոշման 1.1-ին կետի և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխության հաստատումը․
3.2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1.1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքային իրավունքների պետական գրանցումը։».
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 14 Երևան |