24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 2160-Ա
«ՌՖԵԻ» ՀԱՏՈՒԿ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածն ու 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ ու 20-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «ՌՖԵԻ» հատուկ կոնստրուկտորական բյուրո» (պետական գրանցման համարը՝ 16.120.00882) փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան»» (պետական գրանցման համարը՝ 264.140.00339) փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) ապահովել միացման պայմանագրի, միացման կարգի և պայմանների, փոխանցման ակտի, բաժնետոմսերի փոխարկման կարգի նախապատրաստումը և դրան համապատասխան «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.
2) ապահովել «ՌՖԵԻ» հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության միացմամբ և գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված պետական գրանցման գործընթացները:
3. Սահմանել, որ «ՌՖԵԻ» հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |