117.0046.28.04.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
28.04.1998 թ. |
N 46 |
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 05.02.98 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 159 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և պետական պատվերով կառուցվող օբյեկտներում տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման ստուգման և վերահսկման ենթակա հարցերի ցանկը հաստատելու մասին» թիվ 59 որոշման 2-րդ կետի`
Հրամայում եմ
1. Հաստատել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման» կարգը:
2. Գիտատեխնիկական ինֆորմացիոն կենտրոնին (Գ. Մաթևոսյան)` տալ լրատվություն շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին և համաձայն նրանց պահանջարկի` ապահովել նշված կարգի հրատարակումը և տարածումը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ պրն. Ս. Կարապետյանի վրա:
Նախարար |
Ֆ. Փիրումյան |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Կիրառման բնագավառը
Սույն կարգը մշակված է կիրառելու շինարարության մասնակիցների կողմից, որոնք ընդունված կարգով ունեն իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու նոր կառույցների շինարարություն, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցում, վերականգնում, ընդլայնում, արդիականացում, վերանորոգում (հետագայում` շինարարություն):
2. Նորմատիվային վկայակոչումներ
Սույն կարգում վկայակոչված են ՀՍՏ 1.0-93 «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային համակարգ: Հիմնական դրույթներ»:
3. Սահմանումներ
Սույն կարգում կիրառվել են տերմիններ և սահմանումներ ՀՍՏ 1.0-93-ին համապատասխան:
4. Ընդհանուր դրույթներ
4.1. Սույն կարգը մշակված է շինարարության մասնակիցներին նորմատիվային փաստաթղթով ապահովելու նպատակով, որի հիման վրա պետական բյուջեով ֆինանսավորվող օբյեկտներում կատարվում է գործող գներով շինարարական (շինմոնտաժային, նորոգման, թողարկման կարգաբերման) աշխատանքների արժեքի հաշվարկը հետևյալ դեպքերում`
● կապալառու կազմակերպության հետ բանակցությունների հիման վրա պատվերի տեղադրման.
● կատարված աշխատանքների ամենամսյա գործող գներով հաշվարկման պայմանով պատվերի տեղադրման.
● արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների կատարման:
4.2. Կատարվող աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով`
Ա = Ծ + Շ + Հ
որտեղ`
Ա - արժեքն է
Ծ - ծախսերն է
Շ - շահույթն է
Հ - հարկերն է
4.3. Շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերը` ելնելով շինարարական նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով`
Ծ = Ու + Վ + Ա
որտեղ`
Ծ - շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերն են
Ու - ուղղակի ծախսերն են:
Ուղղակի ծախսերին են վերաբերվում անմիջապես աշխատանքի կատարման համար ծախսերը, այսինքն`
Ու = Ա + Ն + Մ
որտեղ`
Ա - հիմնական բանվորների աշխատավարձն է և հատկացումներն են աշխատավարձի ֆոնդին սոցիալական ապահովագրության բոլոր տեսակներով
Ն - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է
Մ - շին. մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերն են
Վ - վերադիր ծախսերն են:
Վերադիր ծախսերին են վերաբերվում արտադրության կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային անձնակազմի (աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովման հատկացումները և այլ ծախսերը, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):
Ա - այլ ծախսերն են, որոնք հաշվի են առնում շինարարության վրա ազդող յուրահատուկ (շին. հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, շինարարական կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:
5. Գների հաշվարկումը
5.1. Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն գործող ՀՀՇՆ, ՇՆևԿ և արտադրական նորմաների, կատարվում է ծախսերի ընտրանք` աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը բնական արտահայտությամբ:
5.2. Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկները իրականացվում են ընդգրկելով հետևյալ հոդվածները`
● աշխատավարձ
● նյութերի արժեքը
● մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը
● վերադիր ծախսեր
● շահույթ
● այլ ծախսեր
● ավելացված արժեքի հարկ
5.2.1. Աշխատավարձի հաշվարկը
Աշխատավարձը հաշվարկվում է`
Ա = Տ x Դ x Գ
որտեղ`
Ա - աշխատավարձի չափն է
Տ - աշխատատարությունն է մարդ. ժամերով (որոշվում է` ելնելով կատարված աշխատանքների ծավալից և միավոր աշխատաժամի նորմայից)
Դ - 1 ժամվա դրույքն է (որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 173.1, միջին ամսական աշխատավարձի չափը ընդունվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության որոշմամբ)
Գ - սոցապահովման հատկացումների գործակիցն է:
Աշխատատարության նորմաների բացակայության դեպքում աշխատավարձի չափը որոշվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդներով:
5.2.2. Նյութերի արժեքի հաշվարկը
Նյութերի արժեքը հաշվարկվում է`
Ն = (Ն1 x Ա1 + Ն2 x Ա2 ... + Նn x Աn ) x 1,05 x 1,05 x 1,02
որտեղ`
Ն - նյութերի արժեքն է
Ն1 , Ն2 , Նn - նյութերի ծախսն է ըստ նորմերի
Ա - նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում է համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի (հաշիվների, գների մասին ինֆորմացիոն տեղեկագրերի և այլն), ընդ որում կոմերցիոն կազմակերպությունների, անհատ անձանց կողմից ձեռք բերված և հաշվարկներում ներառված նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գները չպետք է գերազանցեն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից թողարկվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված գներին.
1.05 - այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է
1.05 - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է.
1.02 - պահեստավորման-փաթեթավորման ծախսերը հաշվի առնող գործակիցն է
5.2.3. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքի հաշվարկը
Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է`
Մ = (Ժ1 x Ա1 + Ժ2 x Ա2 ... + Ժn x Աn ) x 1.03
որտեղ`
Մ - մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է
Ժ1 , Ժ2 , Ժn - մեքենաների աշխատանքի ժամանակն է
Ա1 , Ա2 , Աn - 1 մեք/ժամ-ի արժեքն է (շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով).
1.03 - այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող գործակից է
Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը թույլատրվում է որոշել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:
5.2.4. Վերադիր ծախսերի հաշվարկը
Վերադիր ծախսերը հաշվարկվում են ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5.3 տոկոսի չափով:
ՈւX5.3 | ||
Վ= | _____ | |
100 |
5.2.5. Շահույթի չափի հաշվարկը
Շահույթը հաշվարկվում է կազմակերպության բոլոր ծախսերի հանրագումարի 10 %-ի չափով:
(Ու + Վ) x 10 | ||
Շ = | _________ | |
100 |
5.2.6. Այլ ծախսերի հաշվարկը
Այլ ծախսերը հաշվարկվում են`
Ա = Ժ + Ձ + Լ
որտեղ`
● Ա - այլ ծախսերն են
Ժ - ժամանակավոր պահեստային և կենցաղային շենքերի շինարարության (շարժական կամ հավաքովի-քանդովի շենքերի օգտագործման), ժամանակավոր ինժեներական ցանցերի մոտեցման (Էլեկտրաէներգիայի, ջրի, օբյեկտի մոտեցման ճանապարհների և հրապարակների և այլն) ծախսերն են, ընդունվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով
Ձ - ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով
Լ - ՀՀ կառավարության (սահմանված կարգով ՀՀ կառավարման մարմնի) կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր:
5.2.7. Հարկեր
ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են շինարարական աշխատանքների արժեքից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.3. Պատվիրատուի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 1 հավելվածի (ձև N 1, 2): Կատարված աշխատանքների հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 2 հավելվածի (ձև N 1, 2):
Հավելված N 1
Ձև թիվ 1
Պատվիրատու ______________________
Շինարարության անվանումը և նրա
հասցեն ___________________________
Օբյեկտի անվանումը ___________________
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
Շինարարական աշխատանքների արժեքի
____________ 199 թ.
Հ/Հ | Հիմնավորում | Աշխատանքների և ծախսերի անվանումը | Չափման միավորը | Ծավալը | Արժեքը հազ. դր | |
Միավորի | Ընդհանուր | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|||
Ընդամենը`
________________________ (Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն) |
նախագծային ինստիտուտի պատասխանատու ներկայացուցիչ |
Հավելված N 1
Ձև թիվ 2
Պատվիրատու __________________
Շինարարության անվանումը և նրա
հասցեն ______________________
Օբյեկտի անվանումը ______________
Հ Ո Դ Վ Ա Ծ Ն Ե Ր Ի Ա Մ Փ Ո Փ ՈՒ Մ
___________ 199 թ.
Հ/Հ | Հոդվածների անվանումը | Արժեքը հազ. դրամ |
1 |
2 |
3 |
|
|
|
|
||
Ընդամենը`
________________________ (Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն) |
նախագծային ինստիտուտի պատասխանատու ներկայացուցիչ |
Հավելված N 2
Ձև թիվ 1
Պատվիրատու ______________________
Աշխատանք կատարողը ________________
Պայմանագիր թիվ ____________199 թ.
Շինարարության անվանումը և նրա
հասցեն ___________________________
Օբյեկտի անվանումը ___________________
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
կատարված Շինարարական աշխատանքների
__________ 199 թ.
1 2 3 4 5 6 7
Հ/Հ
Աշխատանքների և
ծախսերի անվանումը Աշխատանքների և
ծախսերի արժեքըԿատարված է
Շինարար. սկզբից
Հաշվետու ժամանակ
%
կատ. աշխ. արժեքը
%
կատ. աշխ. արժեքը
Ընդամենը`
Կ. Տ. | _______________________ (Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն) |
հաշվարկ կատարող |
Կ.Տ. | __________________________ (Պատվիրատուի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն) |
հաշվարկ ընդունող |
Հավելված N 2
Ձև թիվ 2
Պատվիրատու ______________________
Աշխատանք կատարողը ________________
Պայմանագիր թիվ _____________199 թ.
Շինարարության անվանումը և նրա
հասցեն ___________________________
Օբյեկտի անվանումը ___________________
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
ԿԱՏԱՐՎԱԾ Շինարարական աշխատանքների
_____________ 199 թ.
Հ/Հ | Աշխատանքների և ծախսերի անվանումը |
Հիմնավորում | Չափման միավոր | Միավորի արժեքը |
Կատարված է | ||
Հաշվետու ժամանակաշրջանում | Շինարար. սկզբից ներառելով հաշվետու ժամանակաշրջանը | ||||||
քանակը | կատ. աշխ. արժեքը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ընդամենը`
Կ. Տ. | __________________________ (Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն) |
հաշվարկ կատարող |
Կ.Տ. | __________________________ (Պատվիրատուի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն) |
հաշվարկ ընդունող |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 1998 թ.
Պետական գրանցման N 199800129