ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
23 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հոդված 1611. | Հարկային դրոշմանիշեր կեղծելը |
Հարկային դրոշմանիշեր կեղծելը կամ կեղծած դրոշմանիշերն օգտագործելը կամ իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով` կեղծ դրոշմանիշերով դրոշմավորված (սոսնձված) ապրանքների բռնագրավմամբ»:
Հոդված 1625. |
«Առանց հարկային դրոշմանիշերի դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնելը |
Առանց հարկային դրոշմանիշերի դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնելը, եթե չդրոշմավորված ապրանքների արժեքը չի գերազանցում տասը հազար դրամը`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների բռնագրավմամբ:
Նույն արարքը, եթե չդրոշմավորված ապրանքների արժեքը գերազանցում է տասը հազար դրամը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամանակով` չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների բռնագրավմամբ»:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի հինգերորդ մասում «161» թվից հետո լրացնել «1611» թիվը, իսկ «1624» թվից հետո` «1625» թիվը:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|