ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը (հյուպատոսական գանձումը) գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
Դրույքաչափերը գործակիցներով բազային տուրքի նկատմամբ
|
|
Դրույքաչափ |
1. |
Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններ |
|
|
ա) օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար |
65 |
|
բ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար |
25 |
|
գ) կորցրածի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով |
75 |
|
դ) այլ դեպքերում կորցրածի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար |
35 |
|
ե) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար |
20 |
|
զ) Հայաստանի Հանրապետության անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետը և օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար |
25 |
|
է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով |
25 |
|
ը) ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար |
10 |
|
թ) այլ դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար |
0 |
|
ժ) օտարերկրյա պետություններ մշտական բնակության ժամանողներին հյուպատոսական հաշվառման վերցնելու համար |
10 |
|
ժա) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար, օտարերկրյա պետություն ժամանելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում դիմելու դեպքում |
0 |
|
ժբ) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար, օտարերկրյա պետություն ժամանելու օրվանից հետո` վեց ամսից ավելի, բայց մեկ տարուց պակաս գտնվելու դեպքում |
10 |
|
ժգ) հյուպատոսական հաշվառման մեջ չլինելու դեպքում յուրաքանչյուր տարվա համար` լրացուցիչ |
20 |
2. |
Միջնորդագրերի ձևակերպում |
|
|
ա) օտարերկրյա պետություններում մշտական բնակության թույլտվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձևակերպելու համար |
60 |
3. |
Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպում |
|
|
ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր (մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար |
3 |
|
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար |
15 |
|
գ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար |
20 |
|
դ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար |
40 |
|
ե) Հայաստանի Հանրապետություն պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար |
0 |
|
զ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արտոնագիր տալու համար |
0 |
|
է) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար |
10 |
|
ը) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար |
18 |
4. |
Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում |
|
|
ա) մահվան պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը |
0 |
|
բ) ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը |
5 |
|
գ) ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը |
20 |
|
դ) ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը |
25 |
|
ե) ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը |
120 |
|
զ) սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը |
20 |
|
է) ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը |
45 |
|
ը) քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար |
30 |
|
թ) հյուպատոսական հիմնարկում պահվող ՔԿԱԳ ակտի հիման վրա կրկնակի վկայական տալու համար |
10 |
5. |
Նոտարական գործողություններ |
|
|
ա) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար |
30 |
|
բ) այլ լիազորագրերի վավերացման համար |
15 |
|
գ) պայմանագրերի նոտարական վավերացման համար |
25 |
|
դ) փաստաթղթերի պատճենների և փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար |
10 |
|
ե) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար |
10 |
|
զ) փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների)` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար |
15 |
|
է) անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար |
7 |
|
ը) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձևակերպման և հաստատման համար |
15 |
|
թ) ստորագրության իսկության վավերացման համար |
7 |
|
ժ) ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար |
15 |
|
ժա) կտակների վավերացման համար |
15 |
|
ժբ) ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար |
10 |
|
ժգ) ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար` ամսական |
5 |
|
ժդ) ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը և այլ արժեքները պահպանելու համար` ամսական |
10 |
|
ժե) այլ նոտարական ծառայությունների համար |
7 |
6. |
Փաստաթղթերի հյուպատոսական վավերացում |
|
|
ա) փաստաթղթերի վավերացման համար ֆիզիկական անձանցից |
5 |
|
բ) փաստաթղթերի վավերացման համար իրավաբանական անձանցից |
15 |
7. |
Փաստաթղթեր պահանջելու հետ կապված հյուպատոսական գործողություններ |
|
|
ա) փաստաթղթեր պահանջելու և դրանք դիմողին հանձնելու համար |
10 |
|
բ) փաստաթղթեր և (կամ) տեղեկատվություն պահանջելու և դրանց հիման վրա տեղեկանքներ ձևակերպելու համար |
25 |
8. |
Հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ |
|
|
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից |
7 |
|
բ) օտարերկրյա քաղաքացիներից |
14 |
9. |
Այլ ծառայությունների համար |
10 |
Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների հետ կապված ծախսերը:»։
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը «մատուցված ծառայությունների համար գանձված» բառերից հետո լրացնել «(այդ թվում` կանխիկ)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«Պետական տուրքի դրույքաչափն արտարժույթով հաշվարկելու ժամանակ տվյալ արտարժույթով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է դրույքաչափի կլորացում: Մինչև 0,5-ի դեպքում դրույքաչափը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 0,5-ից ավելիի դեպքում` դեպի մեծացում:»:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետբյուջե: Այս դեպքում կազմվում և վճարողի դիմումին է կցվում նաև ակտ, որի օրինակելի ձևը և պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 25 Երևան ՀՕ-203-Ն |