ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N ՀՕՈՒՈՒՈ-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» օրենքի ուժ ունեցող N ՀՕՈՒՈՒՈ-1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման կարգի`
3-րդ կետում «50 տուփը» բառերը փոխարինել «400 հատը, իսկ սիգարների ներմուծման դեպքում` 10 հատը» բառերով.
5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հաստատագրված վճարների չափը ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր 1000 հատի համար սահմանվում է`
Ապրանքի ծածկագիրն |
Ապրանքի անվանումը |
Հաստատագրված |
2402 10 001 |
սիգարներ |
1000 |
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման ու վճարման կարգի`
5-րդ կետում «1200» թիվը փոխարինել «1900» թվով, իսկ «700» թիվը «800» թվով.
6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հաստատագրված վճար վճարողները սույն կետում նշված ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված ձևով»:
2. Սույն որոշում ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |