ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում արժույթի և արժութային արժեքների ներմուծման և արտահանման դեպքերի վրա: Արժույթի, արժութային արժեքների ներմուծման և արտահանման կարգը և պայմանները սահմանվում են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
