ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «դ» ենթակետում «միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրի» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասում՝
1) երկրորդ պարբերության «միջպետական, միջկառավարական համաձայնագրերով» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերով» բառերով.
2) 2-րդ կետի «միջպետական և (կամ) միջկառավարական համաձայնագրերի» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերի» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 29 Երևան ՀՕ-243-Ն |
|