ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հոդված 311. | Աուդիտ իրականացնող անձի պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար |
Սույն օրենքի պահանջները խախտելու համար աուդիտ իրականացնող անձի նկատմամբ լիազորված մարմինը, բացի լիցենզիայի գործողության կասեցումից կամ դադարեցումից, կիրառում է նաև հետևյալ պատասխանատվության միջոցները`
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական.
բ) տուգանք:
Հոդված 312. | Նախազգուշացումը և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականը |
1. Լիազորված մարմինը ստուգումների կամ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` աուդիտ իրականացնող անձի կողմից ներկայացված եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ուսումնասիրության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը և նախազգուշացնում աուդիտ իրականացնող անձին:
2. Նախազգուշացումը նախատեսում է թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու և այդ մասին լիազորված մարմնին գրավոր տեղեկացնելու վերաբերյալ հանձնարարական:
3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը`
ա) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված՝ եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետները.
բ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
Հոդված 313.
Տուգանքը
1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազորված մարմնի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե աուդիտ իրականացնող անձը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազորված մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:
2. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը՝
ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` աուդիտորական ծառայություններն առնվազն մեկ աուդիտորի կողմից իրականացվելու վերաբերյալ պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 300 000 դրամի չափով.
բ) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 150 000 դրամի չափով.
գ) խախտել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 100 000 դրամի չափով.
դ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով սահմանված պահանջները` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 200 000 դրամի չափով.
ե) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով սահմանված պահանջը` 100 000 դրամի չափով.
զ) սույն օրենքի 312-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով.
է) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, կատարված խախտումը լիազորված մարմնի կողմից գնահատվել է ոչ էական` չի ազդել աուդիտորական եզրակացության ձևի և բովանդակության վրա` 100 000 դրամի չափով.
ը) սույն օրենքի 312-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել կամ այդ մասին լիազորված մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տուգանքի կիրառումից հետո՝ 2 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը ավելանում է 500 000 դրամով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» կամ «դ» կետերի խախտումով կազմված եզրակացությունները աուդիտորական եզրակացություն չեն:»: Հոդված 2.
«զ) աուդիտ իրականացնող անձի նկատմամբ սույն օրենքի 313-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ նույն հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տրվելու դեպքում:»: Հոդված 3.
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2006 թ. հունվարի 14 |