110.0556-Մ.21.12.01
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11001192
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21 դեկտեմբերի 2001 թ. |
N 556-Մ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՆԹԱԿԵՏԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ
1. Կասեցնել ՀՀ կրթության և գիտության նախարարի 17.01.2000 թ. հմ. 08-Մ հրամանով հաստատված «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգի 4-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ ենթակետերում 9-րդ դասարանցիներին վերաբերող հատվածների կիրարկումը` մինչև նրանց հետ տարվող հարցազրույցի չափորոշիչների մշակումը և հաստատումը:
2. Նախարարության միջնակարգ կրթության և իրավաբանական վարչություններին (պետ` Ն. Ղուկասյան, Վ. Սարգսյան).
սույն հրամանը սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Նախարարության Կրթական բարեփոխումների կենտրոնին (տնօրեն` Վ. Մարտիրոսյան).
մշակել 9-րդ դասարանցիների հետ տարվող հարցազրույցի չափորոշիչները և ներկայացնել նախարարի հաստատմանը:
4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պետական գրանցման պահից:
Նախարար |
Լ. Մկրտչյան |