ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2013 թվականի N 294-Ն
ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԻՆ ՍՆՈՒՆԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին տրվող սննդի միջին չափաբաժինները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 294-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԻՆ ՍՆՈՒՆԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգը կարգավորում է արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Արյունատվությունից հետո դոնորի կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով բժշկական կազմակերպության կողմից նրան արյունատվությունից 20 րոպե հետո տրամադրվում է սնունդ` 1600-1750 կկալ արժեքայնությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 294-Ն որոշման |
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ
NN ը/կ |
Սննդամթերքը |
Քաշը /ծավալը |
Էներգետիկ արժեքայնությունը |
1. |
Ցորենի հաց |
100 գրամ |
250 կկալ |
2. |
Շոկոլադ |
15 գրամ |
70 կկալ |
3. |
Առաջին կերակրատեսակ |
530-580 կկալ | |
1) |
միս (տավարի կամ հավի) |
100 գրամ |
|
2) |
կարագ |
20 գրամ |
|
3) |
կարտոֆիլ |
150 գրամ |
|
4) |
բազուկ |
20 գրամ |
|
5) |
տոմատ |
20 գրամ |
|
6) |
գազար |
20 գրամ |
|
7) |
սոխ |
20 գրամ |
|
8) |
համեմունք |
2 գրամ |
|
4. |
Երկրորդ կերակրատեսակ |
400-450 կկալ | |
1) |
բրինձ կամ ոսպ |
60 գրամ |
|
2) |
կարագ |
50 գրամ |
|
5. |
Աղցան |
250-300 կկալ | |
1) |
գազար |
50 գրամ |
|
2) |
թթվասեր |
50 գրամ |
|
3) |
ձեթ |
7 գրամ |
|
6. |
Մրգային եփուկ |
100 կկալ | |
1) |
միրգ |
50 գրամ |
|
2) |
շաքարավազ |
30 գրամ |
|
3) |
ջուր |
200 մլ |
|
Ընդամենը |
1600-1750 կկալ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |