041.0654.18.11.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1998 թվականի N 654
քաղ. Երևան
«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում 2000 թվականին համակարգչային տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման ոլորտներում առաջացող հիմնախնդիրների հետ կապված աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման միջոցառումների ծրագիրը` ժամանակացույցով:
3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` հանձնաժողովին կից ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` հանձնաժողովի պահանջով նրան ներկայացնել տեղեկություններ տեխնիկական սարքավորումների և ծրագրային միջոցների վերաբերյալ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
|
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ֆ. Սարգսյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (հանձնաժողովի նախագահ) |
| Յու. Շուքուրյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ |
| Դ. Ռոստոմյան | - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի խորհրդական |
| Ա. Մկրտչյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգչային տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետ |
| Ս. Մուրադյան | - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի աշխատակազմի ինֆորմացիոն համակարգի բաժնի պետ |
| Տ. Աչոյան | - ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաքին կապերի բաժնի պետ |
| Յու. Օրբելյան | - «Հայգազնախագիծ» ՊՓԲԸ-ի լաբորատորիայի վարիչ |
| Գ. Մաչանյան | - ՀՀ կենտրոնական բանկի դեպարտամենտի տնօրեն |
| Յու. Սեմյոնով | - ԱՊՀ անդամ պետությունների ինֆորմացիայի հարցերով միջպետական կոորդինացիոն խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր մասնագետ |
| Մ. Թադևոսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության հաշվողական կենտրոնի պետ |
| Ռ. Աթոյան | - Ավտոմատացման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն |