ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով։
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասում «սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով։
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով։
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի և դրանք ձեռք բերող անձանց մասին.».
2) 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով։
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով։
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 18-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով.
2) 19-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» բառերով.
3) 20-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «Ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով։
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով։
Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով.
2) 7-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին» բառերով.
3) 10-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով։
Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով.
2) 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով։
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-475-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|