ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 24-ին
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի 22-րդ հոդվածի 10.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2023 թվականի հուլիսի 1-ն է կամ դրանից հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. դեկտեմբերի 14 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|