Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-403-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1-ին հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս երեք խորանարդ մետր և ավելի աղբի կուտակումը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։».

2) 2-րդ մասի «Սույն հոդվածով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով» բառերով, իսկ «խախտումը» բառը՝ «խախտումները» բառով.

3) 2.4-րդ մասի «Սույն հոդվածի 2.2-րդ մասով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2.3-րդ մասով» բառերով.

4) 3-րդ մասի 3-րդ կետի «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Սույն հոդվածի 1.1-ին և 3-7-րդ մասերով սահմանված իրավախախտումների հայտնաբերման համար որպես ապացույց կարող են կիրառվել նաև տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով արձանագրված փաստերը։»։

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.2-րդ հոդվածով.

 

 «Հոդված 43.2. Աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը

 

 1․ Աղբավայրը շահագործողների կողմից աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2․ Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի «43.1-ին հոդվածի 1-ին, 9-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 9-րդ մասերով» բառերով.

2) 2-րդ մասի «43.1-ին հոդվածի 2-8-րդ և 10-12-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2.1-8-րդ (3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը) և 10-12-րդ մասերով» բառերով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «43.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին), 10-12-րդ մասերով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 242-րդ հոդվածը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «43.2-րդ հոդվածով,» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-403-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան