Գլխավոր տեղեկություն
Համար
N 3395-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3395-Ա

«04» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 01.07.2024 թվականին հայտարարվել է ԵՔ-ՀԲՄԽԾՁԲ-24/83 ծածկագրով «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող թվով 17 լուսացուցային համակարգերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգ, որին հայտեր են ներկայացրել թվով 2 մասնակիցներ: Հայտերի գնահատման արդյունքում պարզվել է, որ «Շին Քոնստրուկտ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտում ներառվել են քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիային կից «բնակելի, հասարակական և արտադրական», «տրանսպորտային» և «հիդրոտեխնիկական» ոլորտի ներդիրներ, մինչդեռ գնման առարկա հանդիսացող ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ է նաև «էներգետիկ» և «կապ» ոլորտի ներդիրներ: Գնահատող հանձնաժողովը, արձանագրել է, որ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից տրամադրվող լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանի հայտ ներկայացրած մասնակից «Շին Քոնստրուկտ» ՍՊ ընկերությունը չունի գնման առարկա հանդիսացող ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիային կից «էներգետիկ» ոլորտի ներդիր:

Հաշվի առնելով վերոգրյալը, գնահատող հանձնաժողովը որոշել է, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 67-րդ կետը, ինչպես նաև ԵՔ-ՀԲՄԽԾՁԲ-24/83 ծածկագրով գնման ընթացակարգի հրավերի 1-ին մասի 8.21 կետը, 23.07.2024 թվականին հարցում կատարել ՀՀ քաղաքաշինության կոմիտե գնման ընթացակարգին հայտ ներկայացրած մասնակիցների՝ գնման առարկա հանդիսացող ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիայի կից ներդիրների առկայությունը ստուգելու նպատակով: Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից 02.08.2024թ. N 8403-24 գրությամբ ներկայացված տեղեկատվության գնման ընթացակարգի մասնակից «Շին Քոնստրուկտ» ՍՊ ընկերությունը չունի պահանջվող «էներգետիկ» ոլորտի լիցենզիայի ներդիր:

Գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ «Շին Քոնստրուկտ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված գնման հայտը գնահատվել է անբավարար և մերժվել: Գնահատող հանձնաժողովն ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչել հաջորդող տեղ զբաղեցրած քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիային կից պահանջվող բոլոր ներդիրները ունեցող մասնակից «Գրիտիգ» ՍՊ ընկերությանը:

Գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 03.09.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Շին Քոնստրուկտ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան