ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2024 թվականի ք. Երևան |
թիվ 84-Ա |
«ՑԱՅԳ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի, «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 306 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2024 թվականի օգոստոսի 13-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց`
1. Բավարարել «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել 2021 թվականի հունվարի 20-ին տրամադրված ԵՀ N 306 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՑԱՅԳ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2024 թ. օգոստոսի 16 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|