Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.07.2021-18.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2020 թվականի N 123-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող` 1,950,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համագումարների կենտրոնի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 02.07.21 N 543-Ա)

2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. մարտի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մարտի 11-ի N 123-Ա որոշման

 

«Համագումարների կենտրոնի կառուցում»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մեկ հարկանի ժամանակակից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան համագումարների կենտրոն։ Ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է մոտ 2,500 ք/մ և այն իր տեսակի մեջ աննախադեպ շինություն է լինելու տարածաշրջանում, համալրելով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը Լոռիում։ Հիմնադրամը արդեն ունի նման օրինակ շինությունների կառուցման փորձ և անկասկած համագումարների ժամանակակից այս կենտրոնը չի զիջելու արդեն իսկ գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին և ավանի մաս կազմող Կոնցեպտ հյուրանոցին։ Համագումարների կենտրոնը միջոցառումների ընթացքում կարող է հյուրընկալել միառժամանակ մինչև 200 մարդ՝ հնարավորություն ստեղծելով տարածաշրջանում իրականացնել միաջազգային ամենաբարձր մակարդակի միջոցառումներ։ Կենտրոնը զուգահեռաբար կօգտագործվի տարածաշրջանի և նրա բնակիչների բազմակողմանի զարգացման նպատակով ներառյալ ամառային դպրոցների, տարածաշրջանային քննարկումների և տարածաշրջանի համար այլ կարևոր միջոցառումների համար։ Կենտրոնի ճարտարապետությունը համապատասխանելու է 21-րդ դարի լավագույն փորձին և այն հագեցած է լինելու բարձր տեխնոլոգիաների ամենավերջին ձեռքբերումներով։ Հիմնադրամը արդեն իսկ ունի պայմանավորվածություններ մի շարք միջազգային և տեղական կառույցների հետ, որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը օգտագործելու կենտրոնը բարձր մակարդակի համաժողովների և միջոցառումների համար՝ այն պատրաստ լինելուն պես։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր Գարօ Հ. Արմենը։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Լուռու մարզ, Դեբետ համայնք, համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,950,000,000 (մեկ միլիարդ ինը հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզի Դեբետ համայնքը։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

● Համագումարների կենտրոնի կառուցման ընդհանուր շինարարական, ներքին հարդարման աշխատանքներ՝ 505,209,411 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

● Ջեռուցման, օդափոխության և օդորակման աշխատանքներ՝ 118,240,343 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

● Ջրամատակարարման համակարգի և կոյուղու համակարգերի շինաշխատանքներ՝ 24,122,064 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

● Էլեկտրամատակարարման և լուսավորության համակարգերի ձեռքբերում, մոնտաժում և շինաշխատանքներ՝ 87,885,879 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

● Ցածր լարման համակարգի մոնտաժում՝ 18,870,000 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

● Կոնստրուկտորական մասի աշխատանքներ՝ 308,937,957 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2021

թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 1-ը։

● Ճարտարապետական նախագծում՝ 326,071,771 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը։

● Խոհանոցային պարագաների ձեռքբերում՝ 21,500,000 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը։

● Արտաքին բարեկարգման աշխատանքներ՝ 14,162,575 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։

● Անվտանգության համակարգերի նախագծման, կառուցման ու սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 25,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը։

● Կահույքի, երաժշտական համակարգի, ֆոտովոլտային կայանների, ձայնային և լուսատեխնիկական համակարգերի, թարգմանչական սարքավորումների և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների

ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 500,000,000 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

● Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեգործական բեռների ներմուծում 250,000,000 ՀՀ դրամի շրջանակներում մասնավորապես ձայնային և լուսատեխնիկական համակարգեր, թարգմանչական սարքավորումներ, բարձրախոսներ, խոսափողներ, երաժշտական գործիքներ, երաժշտական մասնագիտական բաղադրիչ տարեր, կահույք, գրքեր, կենցաղային տեխնիկա, շինարարական նյութեր, արևային պանելներ, ֆոտովոլտային կայաններ և այլն։

● Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ տարածքում ձեռք բերել ջեռուցման կաթսա, խողովակներ, մալուխներ, լույսեր, լուսատուներ, խոհանոցային կահույք և սարքավորումներ և կահույք 229,500,000 ՀՀ դրամի։

● Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ՝ նախագծային, շինարարական, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռքբերման համար 1,470,500,000 ՀՀ դրամի շրջանակներում, մասնավորապես կառուցվող շինության ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ

ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպու-

թյունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, Լոռու մարզպետարանի և Դեբետի համայնքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը խմբ. 02.07.21 N 543-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.12.2023, N 871-Ա 09.12.2023, N 123-Ա
03.07.2023, N 467-Ա 04.07.2023, N 123-Ա
17.01.2023, N 35-Ա 18.01.2023, N 123-Ա
02.07.2021, N 543-Ա 03.07.2021, N 123-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան