ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 528-Ա
«ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Հայ-ֆրանսիական առողջապահական շարժում» (ASAF) բարեգործական կազմակերպության կողմից որպես օժանդակություն Գորիսի սրտաբանական կենտրոնի համար նախատեսված «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված դեղորայքի (1 տեղ, 14.5 կգ ընդհանուր քաշով, 2,122.60 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 50 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
25.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|