ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
ԲԴԽ-52-Ն-15 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 24-ի թիվ ԲԴԽ-43-Ո-82 որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի,
2) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակը 12-րդ կետից հետո լրացնել նոր՝ 13-16-րդ տողերով՝ հետևյալ բովանդակությամբ.
« |
|
», |
3) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի «Ընդհանուրը՝ 12 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը՝ 16 դատավոր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական պաշտոնակատար |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ |
2021 թ. հուլիսի 22 ք. Երևան |
|
Հավելված 1 Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 22-ի թիվ ԲԴԽ-52-Ն-15 որոշման |
«1. ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2021 թվական: