ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
22 հունվարի 2021 թվականի |
թիվ 01-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ) ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) արդյունաբերական արտադրանքի ներքին և արտաքին շուկաներում իրացման գնի մասին» հետազոտության հարցաթերթը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) արդյունաբերական արտադրանքի ներքին և արտաքին շուկաներում իրացման գնի մասին» հետազոտության հարցաթերթի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2021 թվականի հունվարի 22-ի N 01-Ն որոշման |
Բաժին 1. Ներքին շուկայում իրացված արտադրանքի գները
Տողի հ/հ |
Արտադրանքի (ծառայության) ծածկագիրն ըստ Արդյունաբերական արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների (ԱԱԴԳՏ) (9-նիշ մակարդակ), տես՝ https://www.armstat.am/file/doc/99513858.pdf հղումը |
Արտադրանքի (ծառայության) ամբողջական անվանումը (բնութագիրը - մակնիշը, ապրանքա-պիտակը, տեսակը, բրենդը և այլն) |
Չափի միավորն ըստ ԱԴԳՏ |
Հաշվետու ամսում |
Գնի փոփոխման պատճառը (ծածկագիր) | |
քանակը |
մեկ միավորի գինը (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի), դրամ | |||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Բաժին 2. Արտաքին շուկայում իրացված արտադրանքի գները
Տողի հ/հ |
Արտադրանքի (ծառայության) ծածկագիրն ըստ |
Արտա-դրանքի (ծառա-յության) ամբող-ջական անվանումը (բնութագիրը - մակնիշը, ապրանքա-պիտակը, տեսակը, բրենդը և այլն) |
Նշանակման երկիրը |
Չափի միավորն ըստ ԱԱԴԳՏ |
Հաշվետու ամսում |
Գնի փոփոխման պատճառը (ծածկագիր) | ||
ԱԱԴԳՏ |
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳԱԱ), տես՝ http://www.eurasiancommission.org |
քանակը |
մեկ միավորի ՖՕԲ (Ապրանքի ՖՕԲ արժեքը իր մեջ ներառում է ապրանքի արժեքը և այն ծառայու-թյունները, որոնք իրակա-նացվում են ապրանքը մինչև արտահանող երկրի նավա-հանգիստ հասցնելը, որից հետո բոլոր ծախսերը և ռիսկերը ընկնում են գնորդի վրա) գինը (առանց մաքսա-տուրքերի և փոխադրման արժեքի սահմանից մինչև սպառողը), դրամ | |||||
Ա |
Բ |
Գ |
Դ |
Ե |
1 |
2 |
3 |
4 |
Ղեկավար/անհատ ձեռնարկատեր կամ այլ լիազորված անձ |
__________________________(Ազգանուն, անուն) |
|
__________________________(Ստորագրություն) |
Հարցազրուցավար |
__________________________ (Ազգանուն, անուն) |
__________________________ (Ստորագրություն) | |
___ ________________20___ թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2021 թվականի հունվարի 22-ի N 01-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ) ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) արդյունաբերական արտադրանքի ներքին և արտաքին շուկաներում իրացման գնի մասին հետազոտությունը կնպաստի արդյունաբերական արտադրանք արտադրողների գների առանձնացված երկու ենթաինդեքսների՝ ներքին և արտաքին շուկաների փորձնական ինդեքսների մեթոդաբանության մշակմանը և դրանց ներդրմանը ՀՀ գների վիճակագրական համակարգում:
2. «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) արդյունաբերական արտադրանքի ներքին և արտաքին շուկաներում իրացման գնի մասին» հետազոտության հարցաթերթը (այսուհետ՝ Հարցաթերթ) լրացվում է իրավաբանական անձի (կազմակերպության) ղեկավարի / անհատ ձեռնարկատիրոջ կամ լիազորված անձի կողմից և հարցազրուցավարի հետ համատեղ:
3. Հետազոտության իրականացման աշխատանքներում ներգրավված հարցազրուցավարներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում կրում են վիճակագրական գաղտնիքի պահպանման պարտավորություն՝ համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածների:
4. Սույն հրահանգով կազմակերպության մասով նախատեսված դրույթները վերաբերում են նաև անհատ ձեռնարկատերերին:
5. Հետազոտության յուրաքանչյուր ամիս ընտրված կազմակերպության համար լրացվում է մեկ հարցաթերթ:
6. Հարցաթերթը լրացնելու համար հարցազրուցավարը պետք է ընտրի առավել ներկայացուցչական ապրանքային խմբեր (ծառայությունների խմբեր) և դրանցից արտադրատեսակներ (ապրանքանիշեր, ապրանքապիտակ և այլն) կամ մատուցված ծառայությունների տեսակներ։ Ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալը.
1) ընտրված արտադրատեսակների իրացումը պետք է գերակշռի առանձին ներքին շուկայում և առանձին արտաքին շուկայում և արտացոլի գների փոփոխությունների ընդհանուր միտումն ըստ այն ապրանքային (ծառայությունների) խմբերի, որոնց կազմում դրանք գտնվում են,
2) դիտարկման համար ընտրված արտադրանքների (ապրանքանիշեր, ապրանքապիտակ և այլն) կամ ծառայությունների տեսակների իրացումը պետք է կրի համեմատաբար կայուն բնույթ,
3) գների դիտարկմանը մասնակցող արտադրանքների (ծառայությունների) իրացումը պետք է իրականացվի մշտական սպառողներին վաճառքի միանման պայմաններում,
4) ներկայացված (կամ ընտրված) ներկայացուցչական արտադրատեսակների գին և քանակ ցուցանիշների հիման վրա հաշվարկվող արտադրության ծավալների հանրագումարը պետք է կազմի տվյալ կազմակերպության թողարկած արտադրանքի ընդհանուր ծավալի շուրջ 60%-ը:
7. Հետազոտության յուրաքանչյուր ամսում դիտարկմանը ներառված արտադրանքների (ծառայությունների մատուցման) իրացման բացակայության դեպքում Հարցաթերթը լրացվում է զրոյական ցուցանիշներով: Իրացման ուղղություններից (ներքին շուկա կամ արտաքին շուկա) որևէ մեկի բացակայության դեպքում լրացվում է Հարցաթերթի այն բաժինը, ըստ որի հաշվետու ամսում իրականացվել է իրացում:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Հարցաթերթի բաժին 1-ում՝
1) «Տողի հ/հ»՝ Ա սյունակում լրացվում է ներքին շուկայում իրացման գների հետազոտության համար ընտրված արտադրանքի (ծառայության) հերթական համարը։
2) «Արտադրանքի (ծառայության) ծածկագիրն ըստ ԱԱԴԳՏ»՝ Բ սյունակում լրացվում է արտադրանքի (ծառայության) ծածկագիրն ըստ «Արդյունաբերական արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» (ԱԱԴԳՏ) (9-նիշ մակարդակ) դասակարգչի (https://www.armstat.am/file/doc/99513858.pdf):
3) «Արտադրանքի (ծառայության) ամբողջական անվանումը (բնութագիրը - մակնիշը, ապրանքապիտակը, տեսակը, բրենդը և այլն»՝ Գ սյունակում լրացվում է արտադրանքի (ծառայության) լրիվ անվանումը նշելով ապրանքանիշը, ապրանքապիտակը, տեսակը, բրենդը և գների գրանցման համար ընտրված այլ բնութագրեր կամ ծառայության տեսակներ:
4) «Չափի միավորն ըստ ԱԱԴԳՏ»՝ 1 սյունակում դրվում է արտադրանքի (ծառայության) գնի և քանակի չափման միավորն ըստ ԱԱԴԳՏ-ի։
5) «Քանակը հաշվետու ամսում»՝ 2 սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում ներքին շուկայում իրացված արտադրանքի (ծառայության) քանակը:
6) «Հաշվետու ամսում մեկ միավորի գինը (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի), դրամ»՝ 3-րդ սյունակում նշվում են հաշվետու ամսում (հաստատված ամսաթվի դրությամբ) ներքին շուկայում իրացված արտադրանքների (ծառայությունների) փաստացի գներն ազգային արժույթով (դրամով)։ Գները տրվում են առանց ավելացված արժեքի հարկի, ակցիզային և այլ հարկերի, որոնք ներառված չեն ինքնարժեքի մեջ, առանց մինչև սպառողը փոխադրման արժեքի։ Իրացման գնի մակարդակը տրվում է չափի մեկ միավորի համար (հատ, կգ, մետր և այլն) ստորակետից հետո երկու տասնորդական նիշով։
7) Հարցաթերթի լրացման համար հիմք է հանդիսանում առաջնային հաշվապահական փաստաթղթերում, հաշիվ-ապրանքագրերում, իրացված արտադրանքների (մատուցված ծառայությունների) այլ վճարային փաստաթղթերում պարունակվող գների վերաբերյալ տեղեկատվությունը:
8) Գնային տեղեկատվությունն ամսական հարցաթերթում նշվում է հաստատված ամսաթվի դրությամբ (կամ հաստատված օրվա դրությամբ): Եթե հաշվետու ամսում գների գրանցման պահին արտադրանքի իրացում (ծառայության դիմաց վճարում) չի կատարվել, ապա հարցաթերթում նշվում են գրանցման օրվան ամենամոտ օրը կատարված արտադրանքի իրացման (ծառայության դիմաց վճարման) գները։ Առանձին դեպքերում, երբ վճարման փաստաթղթերում նշվում է գինը հաշվի առնելով տրանսպորտային, վաճառքի, միջնորդական և այլ ծախսեր, հարցաթերթում կարելի է լրացնել արտադրության գնահատված (հաշվարկային) գինը։ Եթե փաստաթղթերում արտադրանքների գների և քանակների վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է չափի միավորներով, որոնք տարբերվում են արտադրանքի տեսականու համար նախատեսված անվանացանկում (ԱԱԴԳՏ) նշված չափի միավորներից և հայտնի են պահանջվող չափի միավորներին անցման վերահաշվարկի գործակիցները, ապա հարցաթերթում պետք է դրվեն ըստ ԱԱԴԳՏ-ի չափի միավորների վերահաշվարկված ցուցանիշները:
9) Եթե կազմակերպությունները թողարկում են արտադրանքներ, որոնք ունեն նորացման բարձր աստիճան մակարդակով կամ տեսականու խմբերի մեծ բազմազանություն, ապա հարցազրուցավարները կազմակերպության ներկայացուցիչների հետ պետք է գրանցեն արտադրանքների մի քանի տեսակների (մակնիշ, տեսակ, ապրանքապիտակ և այլն) գներ, որոնք ընդգրկված են ապրանքային խմբում դրանց ժամանակին փոխարինման նպատակով։
10) Պատվիրատուի հումքից արտադրված արտադրանքների համար անհրաժեշտ է արձանագրել պատրաստի արտադրատեսակներ արտադրելու համար իրականացվող աշխատանքների (ծառայությունների) արժեքը և միևնույն ժամանակ, հումքի գներին տիրապետելու հնարավորության դեպքում, որպես առանձին արտադրանք, գրանցել հումքի մեկ միավորի գինն առանց ավելացված արժեքի հարկի, ակցիզային և այլ հարկերի:
11) Եթե հաշվետու ամսում նախորդ ամսվա համեմատ փոփոխվել է արտադրանքի հավաքածուն (կոմպլեկտացիա), ապա գների համադրելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է արտադրանքի գնից բացառել (կամ ավելացնել) հավաքածուի փոփոխության արժեքը։ Օրինակ, եթե փոփոխություններ են կատարվել արտադրանքի փաթեթավորման մեջ կամ արտադրանքի հավաքածուն համալրվել է օժանդակ սարքերով կամ պահեստամասերով, ապա դրանց արժեքը պետք է բացառվի նոր գնից։ Եվ հակառակը, եթե պատվիրատուի խնդրանքով պակասեցվել են (չեն ներդրվել) որոշ բաղադրիչներ կամ պահեստամասեր, ապա դրանց արժեքը պետք է ավելացվի նոր գնին։
12) «Գնի փոփոխման պատճառը (ծածկագիր)»՝ 4-րդ սյունակում լրացվում է նախորդ ամսվա համեմատ գնի էական փոփոխման (ավելի քան 5%) հիմնական պատճառի ծածկագիրը. 01-հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների վրա կատարած ծախքերի փոփոխություն, 02-ֆիզիկական բաղադրության փոփոխություն, 03-մրցակցային գործոն, 04-վաճառքի պայմանների փոփոխություն, 05-էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, վառելիքի գնի (սակագնի) փոփոխություն, 06-արտարժույթի փոխարժեքի փոփոխություն, 07-աշխատուժի վարձավճարի փոփոխություն, 08-այլ պատճառներ (նշել պատճառի տեսակը)։
9. Հարցաթերթի բաժին 2-ում՝
1) Հարցաթերթի «Արտաքին շուկայում իրացված արտադրանքի գները» բաժինը լրացվում է ապրանքների հայտարարագրերի (այսուհետ՝ Հայտարարագիր) հիման վրա։
2) «Տողի հ/հ»՝ Ա սյունակում լրացվում է արտաքին շուկայում իրացման գների հետազոտության համար ընտրված արտադրանքի (ծառայության) հերթական համարը։
3) Հարցաթերթի մնացած բոլոր ցուցանիշները (Բ սյունակից մինչև սյունակ 4-ը) լրացվում են հարցազրուցավարների կողմից՝ հետազոտության մեջ ներառված կազմակերպությունների մասնագետների հետ միասին։
4) «Արտադրանքի (ծառայության) ծածկագիրն ըստ ԱԱԴԳՏ»՝ Բ սյունակում լրացվում է արտադրանքի (ծառայության) ծածկագիրն ըստ «Արդյունաբերական արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» (ԱԱԴԳՏ) (9-նիշ մակարդակ) դասակարգչի (https://www.armstat.am/file/doc/99513858.pdf):
5) «Արտադրանքի (ծառայության) ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ»՝ Գ սյունակում լրացվում է արտադրանքի (ծառայության) ծածկագիրը Հայտարարագրի հիման վրա (սյունակ 33– ապրանքի ծածկագիրը) ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի՝http://www.eurasiancommission.org/ru/act/trade/catr/ett/Pages/default.aspx):
6) «Արտադրանքի (ծառայության) ամբողջական անվանումը (բնութագիրը - մակնիշը, ապրանքապիտակը, տեսակը, բրենդը և այլն)»՝ Դ սյունակում լրացվում է արտադրանքի (ծառայության) լրիվ անվանումը նշելով ապրանքանիշը, ապրանքապիտակը, տեսակը, բրենդը և գների գրանցման համար ընտրված այլ բնութագրեր կամ ծառայության տեսակներ:
7) «Նշանակման երկիրը»՝ Ե սյունակում նշվում է ապրանքի նշանակման երկիրը (օրինակ՝ Գերմանիա, սյունակ 17- նշանակման երկիր ըստ Հայտարարագրի):
8) «Չափի միավորն ըստ ԱԱԴԳՏ»՝ 1-ին սյունակում դրվում է արտադրանքի (ծառայության) գնի և քանակի չափման միավորն ըստ ԱԱԴԳՏ-ի։
9) «Քանակը հաշվետու ամսում»՝ 2-րդ սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում արտաքին շուկայում իրացված արտադրանքի (ծառայության) քանակը (սյունակ 41-ըստ Հայտարարագրի):
10) «Հաշվետու ամսում մեկ միավորի ՖՕԲ գինը (առանց մաքսատուրքերի և փոխադրման արժեքի մինչև սպառողը), դրամ»՝ 3 սյունակում լրացվում է հաշվետու ամսում (հաստատված օրվա դրությամբ) արտաքին շուկայում իրացված արտադրանքի (ծառայության) ՖՕԲ գինը սահմանված արտադրողի կողմից (առանց մաքսատուրքերի և փոխադրման արժեքի մինչև սպառողը): Արտադրանքի գինը (սյունակ 42-ապրանքի գինն ըստ Հայտարարագրի) ներկայացվում է ազգային արժույթով, վերահաշվարկված կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով հաշվետու ամսվա վերջին օրվա փոխարժեքով և չափի մեկ միավորի համար տրվում է (հատ, կգ, մետր և այլն) ստորակետից հետո երկու տասնորդական նիշով: Ընտրված ապրանքներկայացուցչի համար գները գրանցվում են առանձին ըստ նշանակման (ստացող) երկրների ծածկագրերով:
11) Հարցաթերթի լրացման համար հիմք է հանդիսանում Հայտարարագրերում և հաշիվ-ապրանքագրերում պարունակող արտաքին շուկայում իրացված արտադրանքների (մատուցված ծառայությունների) մասին գների վերաբերյալ տեղեկատվությունը: Գնային տեղեկատվությունն ամսական հարցաթերթում նշվում է հաստատված ամսաթվի դրությամբ (կամ հաստատված օրվա դրությամբ): Եթե հաշվետու ամսում գների գրանցման պահին արտադրանքի իրացում (ծառայության դիմաց վճարում) չի կատարվել, ապա հարցաթերթում նշվում են գրանցման օրվան ամենամոտ օրը կատարված արտադրանքի իրացման (ծառայության դիմաց վճարման) գները։ Եթե փաստաթղթերում արտադրանքների գների և քանակների վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է չափի միավորներով, որոնք տարբերվում են արտադրանքի տեսականու համար նախատեսված անվանացանկում (ԱԱԴԳՏ) նշված չափի միավորներից և հայտնի են պահանջվող չափի միավորներին անցման վերահաշվարկի գործակիցները, ապա հարցաթերթում պետք է դրվեն ըստ ԱԱԴԳՏ-ի չափի միավորների վերահաշվարկված ցուցանիշները:
12) Եթե կազմակերպությունները թողարկում են արտադրանքներ, որոնք ունեն նորացման բարձր աստիճան մակարդակով կամ տեսականու խմբերի մեծ բազմազանություն, ապա հարցազրուցավարները կազմակերպության ներկայացուցիչների հետ պետք է գրանցեն արտադրանքների մի քանի տեսակների (մակնիշ, տեսակ, ապրանքապիտակ և այլն) գներ, որոնք ընդգրկված են ապրանքային խմբում դրանց ժամանակին փոխարինման նպատակով։
13) Պատվիրատուի հումքից արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է դնել Հայտարարագրում նշված արտադրանքի վերամշակման աշխատանքների (ծառայությունների) գինը:
14) Եթե հաշվետու ամսում նախորդ ամսվա համեմատ փոփոխվել է արտադրանքի հավաքածուն (կոմպլեկտացիա), ապա գների համադրելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է արտադրանքի գնից բացառել (կամ ավելացնել) հավաքածուի փոփոխության արժեքը։ Օրինակ, եթե փոփոխություններ են կատարվել արտադրանքի փաթեթավորման մեջ կամ արտադրանքի հավաքածուն համալրվել է օժանդակ սարքերով կամ պահեստամասերով, ապա դրանց արժեքը պետք է բացառվի նոր գնից։ Եվ հակառակը, եթե պատվիրատուի խնդրանքով պակասեցվել են (չեն ներդրվել) որոշ բաղադրիչներ կամ պահեստամասեր, ապա դրանց արժեքը պետք է ավելացվի նոր գնին։
15) «Գնի փոփոխման պատճառը (ծածկագիր)»՝ 4-րդ սյունակում լրացվում է նախորդ ամսվա համեմատ գնի էական փոփոխման (ավելի քան 5%) հիմնական պատճառի ծածկագիրը. 01-հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների վրա կատարած ծախքերի փոփոխություն, 02-ֆիզիկական բաղադրության փոփոխություն, 03-մրցակցային գործոն, 04-վաճառքի պայմանների փոփոխություն, 05-էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, վառելիքի գնի (սակագնի) փոփոխություն, 06-արտարժույթի փոխարժեքի փոփոխություն, 07-աշխատուժի վարձավճարի փոփոխություն, 08-այլ պատճառներ (նշել պատճառի տեսակը):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2021 թվական: