21.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2020 թվականի N 2115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 12 հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) 18,242.4 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին՝ պարասրահի հատակի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
2) 7,980.0 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին` թանգարանի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.
3) 27,760.7 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին` շենքի հատվածի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.
4) 37,622.5 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին` ջեռուցման արտաքին համակարգի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
5) 69,769.5 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի թիվ 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1128-Ն որոշմամբ «Երևանի Ստեփան Շահումյանի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի, «Արմավիրի Ռ. Եղոյանի անվան հ. 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան N 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Եղվարդի N 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի Հ. Գալստյանի անվան հ. 83 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի N 6 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի, «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի և «Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն» ՊՈԱԿ-ի նորոգման (հիմնանորոգման) աշխատանքների համար հատկացված գումարների շրջանակներում կազմակերպված գնման գործընթացներից առաջացած տնտեսումներն ուղղել համադրումների արդյունքներով նույն աշխատանքների ծավալների ավելացմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ ամրագրված դրույթներին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2020 թվական: