04.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1963-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 49/2 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից՝ 466,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N01022013-01-1474) հետ վերցնել «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 49/2 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից՝ 466,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով 3637.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա շուկայի վերահսկողության տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին):
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի հունվարի 24-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N20/0013 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և տեսչական մարմնի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով տեսչական մարմնի միջոցների հաշվին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն և 2004 թվականի նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 508-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 890-Ն որոշման 4-րդ կետը և 6-րդ կետի 3-րդ ենթակետը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |