14.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021 թվականի N 21-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դովեղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Դովեղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 340-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման 2-րդ կետում`
ա. «699.55» թիվը փոխարինել «699.78» թվով,
բ. «40.74» թիվը փոխարինել «40.97» թվով.
2) որոշման 3-րդ կետում`
ա. «ա» ենթակետում «699.55» թիվը փոխարինել «699.78» թվով,
բ. «բ» ենթակետում «144.62» թիվը փոխարինել «144.39» թվով.
3) որոշման N 4 հավելվածի աղյուսակում՝
ա. «բնակավայրեր» տողի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի սյունակում «40.74» թիվը փոխարինել «40.97» թվով, իսկ պետական սեփականություն հանդիսացող հողերի սյունակում «1.55» թիվը` «1.32» թվով,
բ. «Ընդամենը» տողի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի սյունակում «699.55» թիվը փոխարինել «699.78» թվով, իսկ պետական սեփականություն հանդիսացող հողերի սյունակում «144.62» թիվը` «144.39» թվով.
4) որոշման N 6 հավելվածի աղյուսակում`
ա. «կադաստրային ծածկագիր» սյունակը 015-012 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
բ. «Ընդամենը» տողի «բնակավայրերի հողեր» սյունակում «40.74» թիվը փոխարինել «40.97» թվով.
5) որոշման N 7 հավելվածի աղյուսակի 015-002 կադաստրային ծածկագրով տողի «բնակավայրերի հողեր» սյունակում «0.34» թիվը փոխարինել «0.11» թվով, իսկ «Ընդամենը» տողի «բնակավայրերի հողեր» սյունակում «1.55» թիվը՝ «1.32» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2021 թվական: