ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 382-Ա
«ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՆԱԿՆԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 450 մլն դրամ ընդհանուր արժողությամբ «Տնակներ զինվորների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 382-Ա որոշման |
«Տնակներ զինվորների համար»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերին կամավորագրված անձանց համար տնակների կառուցում։ Տնակները նշված անձանց կողմից օգտագործվելու են զինվորական հերթապահության ժամանակ և ապահովելու են վերջիններիս համար մինիմալ կենցաղային պայմաններ՝ հանդիսանալով ժամանակավոր կացարան։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքեր և այլ պարտադիր վճարների արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնադրամների, ոչ առևտրային կազմակերպություն-ների ու անհատ բարերարների (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) կողմից հանգանակած միջոցների հաշվին։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Իսակովի պողոտա, 11 Ա շենք, ՀՎՀՀ՝ 02283677) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
450 մլն դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի մայիսի 25-ից 2023 թվա-կանի մայիսի 25-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հաշվի առնելով Հայաստանի ռելիեֆը և կլիմայական պայմանները՝ կառուցվելու են ջերմամեկուսիչ կացարաններ, ինչպես նաև այնպիսի տնակներ, որոնք կահավորված են լինելու խոհանոցով, բաղնիքով և ջրատաքացուցիչներով։ Ջերմամեկուսիչ մեկ կացարանի արժեքը կկազմի մոտ 8,500 ԱՄՆ դոլարին համարժեք մոտ 4,430,000 ՀՀ դրամ։ Կահավորված մեկ տնակի արժեքը կկազմի մոտ 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք մոտ 5,222,000 ՀՀ դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայություն- ների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում պատվիրվելու են մոտ 90-100 տնակների կառուցման, տեղափոխման և տեղադրման ծառայություններ շուրջ 450 մլն ՀՀ դրամի։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |