ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 566-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 4,562,750 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայկական կարմիր խաչի ընկերության արձագանքը COVID-19-ին Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2020 թվականի հուլիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենիկ նյութերի և պարագաների մատակարարում՝ 502,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էքսիտո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01260623) 2020 թվականի հուլիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 2,019,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Ավինյան | 
| 
 2020 թ. սեպտեմբերի 30 Երևան | 
| Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 566-Ա որոշման | 
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
| 1. | Ծրագրի նպատակը | Աջակցություն երկրի՝ COVID 19-ի արձագանքին և դրա հետևանքների մեղմացմանը` ապահովելով սննդարար սննդի, հիմնական հիգիենայի պարագաների և պաշտպանիչ միջոցների հասանելիությունը խոցելի բնակչությանը։ | 
| 2. | Ծրագրի բարեգործական որակման նպատակը | ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: | 
| 3. | Բարեգործը | ԿԱՖ Ամերիկա հիմնադրամ՝ ԱՄՆ ք․ Ալեքսանդրիա, Ռեյնկերս փ․ 375։ հեռ․+12027932232 | 
| 4. | Ծրագիրը կատարողը | Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023 | 
| 5. | Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը | ք․ Երևան, սոցիալական | 
| 6. | Ծրագրի բյուջեն | 4,562,750 դրամ | 
| 7. | Բարեգործություն ստացողը | 250 սոցիալապես անապահով անձինք | 
| 8. | Ծրագրի իրականացման տևողությունը | 05․09.2020 թ. – 31.10․2020 թ. | 
| 9. | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը | Պարենային միասնական զամբյուղի կազմում, պարենային զամբյուղների ձեռքբերում, սննդամթերքի, հիգիենիկ պարագաների և պաշտպանիչ միջոցների փաթեթների բաշխում շահառուներին: | 
| 10. | Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը | Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր` | 
| 11. | Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը | Կազմակերպական և պահպանման ծախսեր` 425,000 դրամ, որը ներառում է գործունեության կազմակերպման և մշտադիտարկման համար անհրաժեշտ վառելիքի և մեքենաների պահպանման ծախսեր՝ 225,000 դրամ և փաթեթների տեղափոխման ծախսեր՝ 200,000 դրամ | 
| 12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ | Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քաղաքապետարանի և զանգվածային լրատվական միջոցների հետ սերտ համագործակցությամբ: | 
| 13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | Նախատեսվում է տրամադրել ավարտական հաշվետվություն Գերմանական Կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են մոնիթորինգային այցեր նվիրատուի կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. Ավինյան | 
 
                