ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի N 1859-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1859-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
7019120000 |
Ապակե նախաթել |
TCR |
կգ |
4 000 000 |
Չինաստան |
4 800 000 000 |
2. |
3907911000 |
Բարդ պոլիեթեր, չհագեցած, հեղուկ |
խեժ |
կգ |
3 500 000 |
Իրան, Վրաստան, Թուրքիա |
4 700 000 000 |
3. |
7019400000 |
Ապակեթելային գործվածք |
400-600 գ/մք |
կգ |
150 000 |
Չինաստան |
110 000 000 |
4. |
7019310000 |
Ապակեթելերից խցաներքնակներ, խսիրներ |
300-750 գ/մք |
կգ |
300 000 |
Չինաստան |
240 000 000 |
5. |
7019320009 |
Ապակեբամբակյա շղարշ |
30-70 գ/մք |
կգ |
150 000 |
Չինաստան |
330 000 000 |
6. |
4016930005 |
Ռետինե ներդիրներ՝ խողովակների համար |
300-3000 մմ |
կգ |
60 000 |
Չինաստան |
144 000 000 |
7. |
3920690000 |
Պոլիմերային միաշերտ թաղանթ |
19-36 միկրոն |
կգ |
30 000 |
Չինաստան |
36 000 000 |
8. |
5806329000 |
Մանածագործվածք՝ քիմիական թելերից |
22-120 գ/մք |
կգ |
50 000 |
Չինաստան |
105 000 000 |
9. |
2902500000 |
Ստիրոլ |
Հավելանյութ՝ խեժի մածուցիկության համար |
կգ |
10 000 |
Թուրքիա |
9 000 000 |
10. |
2909600000 |
Մեթիլ, էթիլ, կետոն պերօքսիդ |
Ռեակցիայի հարուցիչ |
կգ |
30 000 |
Թուրքիա |
60 000 000 |
11. |
3917400009 |
Ապակեպլաստ կցամասեր՝ ռետինե ներդիրներով |
300-3000 մմ |
կգ |
600 000 |
Իրան, Վրաստան |
480 000 000 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
11 014 000 000 |
(հավելվածը փոփ. 26.10.20 N 1718-Ա, լրաց., փոփ. 04.02.21 N 120-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |