ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 892-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ 3-ՐԴ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 143,840,357 դրամ ընդհանուր արժողությամբ «Խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 14.05.21 N 363-Ա)
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գայսաթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03313002) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N ՀՀ/Ջ-02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 142,982,462 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01218107) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N ՀՀ/ՀՀ-05/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կատարվող շինարարական աշխատանքների հեղինակային հսկողություն՝ 857,895 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
(2-րդ կետը փոփ. 14.05.21 N 363-Ա)
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 892-Ա որոշման |
«Խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցում»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ջրամատակարարումը անխափան ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղ՝ բնագավառը ջրամատակարարում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 143,840,357 դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ 142,982,462 դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման հեղինակային հսկողու- թյուն ՝ 857,895 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հունվարի 11-ից մինչև 2022թ. ապրիլի 11-ը։ Արժեքը՝ 143,840,357 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ 143,840,357 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 14.05.21 N 363-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |