Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2020
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.12.2020
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 15 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 205-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել ապահովագրական ընկերությունների ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը ապահովագրական ընկերությունների կողմից ձևավորվող որոշակի ակտիվների կառավարման մասով,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 153-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 163-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 103-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.

1) Կանոնակարգի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գլուխ 8. Ներդրումային գործունեություն, հիմնական միջոցների կառավարում, դրամարկղային գործառնություններ, դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում՝ առհաշիվ գումարների), փոխառությունների, սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջների կառավարում»:

2) Կանոնակարգը 52-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1 կետով․

«52.1. Ներքին հսկողության համակարգը դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում՝ առհաշիվ գումարների), տրամադրված փոխառությունների, սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջների կառավարման առումով նվազագույնը ներառում է՝

1) դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում՝ առհաշիվ գումարների) ձևավորման, փոխառությունների տրամադրման գործընթացները, այդ ակտիվների ձևավորման վերաբերյալ որոշումների կայացման ներքին ընթացակարգերը,

2) ձևավորվող դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում՝ առհաշիվ գումարների), տրամադրվող փոխառությունների նպատակայնության, հասցեականության, ժամկետայնության պարտադիր բացահայտման, ճշգրտման և փաստաթղթավորման գործընթացները, տրամադրված գումարների նպատակային օգտագործման մոնիտորինգի իրականացման գործընթացները,

3) դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում՝ առհաշիվ գումարների), տրամադրված փոխառությունների, սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջների մասով Ընկերության վարկային ռիսկի գնահատման և նվազեցման մոտեցումները, այդ թվում՝ ակտիվների ապահովվածության չափանիշները, փոխառուի ֆինանսական վիճակի գնահատման սկզբունքները, մեխանիզմները, պարբերական մոնիտորինգի իրականացման ընթացակարգերը, ժամկետանց ակտիվների հետ ստացման ընթացակարգերը,

4) սույն կետով սահմանված գործընթացների համար պատասխանատու անձանց, նրանց պատասխանատվության շրջանակը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2020 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան