ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի նոյեմբերի 17-ին
«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-21 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշանավոր որևէ անհատի անվամբ անվանակոչում կամ անվանափոխում կարող է կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո: Բացառիկ դեպքերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները կարող են անվանակոչվել կամ անվանափոխվել նաև մինչև նշանավոր որևէ անհատի մահվան 5 տարին լրանալը՝ համապատասխան հանրային լսումներ կազմակերպելու միջոցով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Մինչև նշանավոր որևէ անհատի մահվան 5 տարին լրանալը ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կամ անվանափոխումը կատարվում է համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. նոյեմբերի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2021 թվական: