ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը.
2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» և 3-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաև Օրենսգրքի 79-րդ հոդվածով» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 79-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հանել «Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև» բառերը:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, Կառավարության որոշումներով ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից այդ որոշումներով սահմանված ներմուծված (ներմուծվող) ապրանքների մասով կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված կարգավորումները մինչև նշված հարաբերությունների ավարտը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. դեկտեմբերի 21 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2021 թվական: