Գլխավոր տեղեկություն
Համար
N 611-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2020 թվականի N 611-Ա

 

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ» ՀՈԱԿ-Ի ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող` 1,676,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» ՀՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղին կահույքի նվիրատվություն» ծրագիրը:

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) «Տ-Ինդասթրի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06952357) 2020 թվականի հուլիսի 17-ին կնքված N 170720-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում` 1,676,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հոկտեմբերի 10

Երևան

      

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան