Գլխավոր տեղեկություն
Համար
N 644-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2020 թվականի N 644-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հալդի Քոնսալտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08417251) 2020 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված N HC-09/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ժամանցային կենտրոնի շինարարության 3-րդ փուլի աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացում` 850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԹԵՐՄՈ-ԱՐ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02566649) 2020 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված N TRM-09/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ժամանցային կենտրոնի շենքի ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և կոյուղու ներքին ցանցի, կաթսայատան ջերմամեխանիկական մասի մոնտաժման, թողարկման ու կարգաբերման աշխատանքների իրականացում` 18,755,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հոկտեմբերի 14

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան