Գլխավոր տեղեկություն
Համար
N 152-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.04.2020-22.08.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2019 թվականի N 152-Ա

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Իրականացնել փորձնական ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարենավորումը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով (այսուհետ՝ ծրագիր):

2. Սահմանել, որ՝

1) ծրագիրն առնվազն պետք է ներառի՝

ա. ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում և այդ աշխատանքների իրականացման ժամանակահատվածում պարենավորման գործընթացի անխափանության ապահովում,

բ. տեխնիկական միջոցների, կահույքի, խոհանոցային սպասքի և այլ անհրաժեշտ գույքային համալրում ու փոխարինում ժամանակակից միջոցներով,

գ. օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, հակահրդեհային արդիական համակարգերի տեղադրում,

դ. սննդի գծաշարային բաշխում (ըստ հնարավորության), պարենավորման կազմակերպում դաշտային պայմաններում, ինչպես նաև առաջնագծում (ըստ հնարավորության), ճաշատեսակների ընդլայնում և բազմազանության ապահովում,

ե. սանիտարահիգիենիկ միջոցառումներ,

զ. գոյություն ունեցող աշխատատեղերի պահպանում և նորերի ստեղծում, գոյություն ունեցող աշխատատեղերի միջին աշխատավարձերի համեմատ աշխատավարձերի աճի ապահովում,

է. պայմանագրի կատարման ապահովություն` բանկային երաշխիք, պայմանագրի գնի 10 տոկոսի չափով, վերանորոգման աշխատանքների կատարման ապահովագրություն վերանորոգման օբյեկտի ամբողջ արժեքով, աշխատակիցների կյանքի և առողջության ապահովագրություն դժբախտ պատահարներից, փոխադրող միջոցի և փոխադրվող բեռի ապահովագրություն,

ը. զինված ուժերի կարիքների համար ձևավորվող պահուստների թարմացում և կառավարում (ըստ հնարավորության),

թ. թափանցիկության, հաշվետվողականության և վերահսկողության մեխանիզմներ.

2) ծրագրի ընթացքում ձեռք բերված կամ ստեղծված նյութական և ոչ նյութական ակտիվները ծրագրի ավարտից հետո որպես սեփականություն անցնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը.

3) ծրագիրն իրականացվում է՝

ա. հատուկ ու բացառիկ իրավունքի առկայության հիմքով,

բ. մինչև երեք տարի ժամկետով,

գ. առնվազն երեք տարբեր գործընկերների միջոցով՝ յուրաքանչյուրի հետ ոչ ավելի, քան 8000 զինծառայողների համար.

4) ծրագրի իրականացման նպատակով՝

ա. կնքվող պայմանագրերում կարող են չներառվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի (այսուհետ՝ Կարգ) 33-րդ կետով նախատեսված դրույթները՝ դրանցով նախատեսված կարգավորումների փոխարեն, անհրաժեշտության դեպքում, սահմանելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին չհակասող այլ դրույթներ,

բ. պայմանագրեր կնքած մասնավոր գործընկերներին կարող է հատկացվել կանխավճար՝ բանկային երաշխիքի ձևով կանխավճարի ապահովում ներկայացնելու պայմանով՝ պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով: Սույն պարբերությունում նշված կանխավճարների մարումներն իրականացվելու են ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից 10%-ի չափով նվազեցնելու միջոցով.

5) սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված կանխավճարների հատկացման գործընթացի վրա չեն տարածվում Կարգի 56-րդ կետի 6-րդ ենթակետի և 114-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(2-րդ կետը խմբ., լրաց. 02.04.20 N 583-Ա)

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ծրագրի իրականացման նպատակով ձեռքբերումը կազմակերպել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` գնումը կատարելով կարգի 71-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով:

          

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 7

Երևան

      

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.08.2022, N 1272-Ա 19.08.2022, N 152-Ա
13.08.2020, N 1361-Ա 22.08.2020, N 152-Ա
02.04.2020, N 583-Ա 22.04.2020, N 152-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան