ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ հատուկ քննչական ծառայություն)» բառերը, իսկ նույն կետը «քննիչների» բառից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ նաև՝ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.
2) 2-րդ մասի «Հատուկ քննչական ծառայության մասին» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի մասին» բառերով.
3) 3-րդ մասի «հատուկ քննչական ծառայությունը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի «հատուկ քննչական ծառայության քննիչների մասով՝ հատուկ քննչական ծառայության պետը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների մասով՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը «քննիչների» բառից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով, իսկ նույն կետի «հատուկ քննչական ծառայության պետին» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին» բառերով:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը «քննիչները,» բառից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերով.
2) 4-րդ կետը «ուսումնառությունից ազատված անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձանց:»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուներին կարգապահական տույժի է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը` ռեկտորի ներկայացմամբ` սույն հոդվածով սահմանված կարգով։».
2) 2-րդ մասի 4-րդ կետը «քննիչների» բառից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից» բառերով, իսկ «քննչական կոմիտեի նախագահին» բառերից հետո՝ «, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին» բառերով։
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3-րդ մասով.
«1.3. Անձին հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից հանելու դեպքեր են՝
1) Արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի ավարտին ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի սահմանած նվազագույն միավորից.
2) նա չի անցել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձաշրջանը.
3) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն հինգ տոկոսից:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքերում անձին հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից հանելու վերաբերյալ որոշումն ընդունում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ ռեկտորի ներկայացմամբ:».
3) 3-րդ մասը «Խորհուրդը» բառից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների մասով՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը,» բառերով.
4) 4-րդ մասը «Դատավորների թեկնածուների հավակնորդների,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների,» բառերով։
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «քննիչների» բառից առաջ լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց,» բառերով։
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 1-ին կետը «քննիչների» բառից առաջ լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների, » բառերով.
2) 2-րդ մասի 4-րդ կետը «քննիչների» բառից առաջ լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց,» բառերով.
3) 7.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7․1․ Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը քննչական կոմիտեի նախագահը ռեկտորին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իր առաջարկությունները` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում և քննչական կոմիտեի նախագահին է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։».
4) 7.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7․2․ Սույն հոդվածի 7.1-ին մասին համապատասխան կազմված ուսուցման ծրագրերն ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում քննչական կոմիտեի նախագահը ռեկտորին է ներկայացնում իր համաձայնությունը կամ առարկություններն ու դիտողությունները ներկայացված ծրագրերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ռեկտորը ըստ անհրաժեշտության վերանայում է ուսուցման ծրագրերը և դրանք ներկայացնում Խորհրդին: Եթե Խորհուրդը իր անդամների ձայների 2/3-ով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը համարում է ամբողջությամբ կամ մասնակի անընդունելի, ապա Խորհրդի որոշումը կայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է ուսուցման ծրագրի վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք քննարկվում են սույն հոդվածի 7.1-ին և 7.2-րդ մասերով սահմանված կարգով:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.3-րդ մասով.
«7.3. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և արդարադատության նախարարը ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.4-րդ մասով.
«7.4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը ռեկտորին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իր առաջարկությունները` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։».
7) 9-րդ մասի «հատուկ քննչական ծառայության պետը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը» բառերով:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հատուկ քննչական ծառայություն» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտե» բառերով.
2) 2-րդ մասի «հատուկ քննչական ծառայությունը՝ հատուկ քննչական ծառայության քննիչների մասով» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեն՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասով» բառերով.
3) 3-րդ մասը «դատախազի թեկնածությունների» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների» բառերով, իսկ «գլխավոր դատախազությունը» բառերից հետո՝ «, հակակոռուպցիոն կոմիտեն» բառերով.
4) 4-րդ մասի «հատուկ քննչական ծառայության պետի» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի» բառերով.
5) 7-րդ մասի «հատուկ քննչական ծառայությունը` ծառայության քննիչների մասով» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեն՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասով» բառերով:
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը «դատավորների թեկնածուների,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների,» բառերով, իսկ «համապատասխանաբար դատախազների» բառերից հետո՝ «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Դատավորները, քննիչները, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, դատախազները, ինչպես նաև դատավորների թեկնածուների, առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձինք ունեն առաջարկվող վերապատրաստման առարկայական կուրսերի ընտրության իրավունք` սահմանված պահանջներին և ժամաքանակին համապատասխան: Ուսումնական հարցերի հանձնաժողովը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի նախագահը և գլխավոր դատախազը կարող են սահմանել Ակադեմիայի վերապատրաստման ծրագրերի առարկայական կուրսերի շրջանակում համապատասխանաբար դատավորների, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, քննիչների և դատախազների առանձին խմբերի համար պարտադիր առարկայական կուրսեր:»:
Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 2.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-րդ մասով.
«2.3. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց ուսուցման ժամկետները սահմանում է Խորհուրդը:».
3) 5-րդ մասը «Դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների,» բառերով:
Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածը «քննիչների» բառից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների» բառերով, «38.1-ին հոդվածով սահմանված անձանց» բառերից հետո՝ «, ինչպես նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց» բառերով:
Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասը «Ուսումնական հարցերի հանձնաժողովը,» բառերից հետո լրացնել ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը,» բառերով.
2) 2-րդ մասը «քննչական կոմիտեի նախագահին» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին» բառերով.
3) 3-րդ մասը «Գլխավոր դատախազը» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը» բառերով:
Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած՝ երեք հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ մասով.
«7.2. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած երկու ներկայացուցիչ և արդարադատության նախարարի նշանակած` համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:»:
Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը «դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում,» բառերով։
Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում,» բառերով։
2) 2-րդ մասը «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում,» բառերով։
3) 4-րդ մասը «Դատավորը,» բառից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը,» բառերով:
Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում «հատուկ քննչական ծառայության պետին` ծառայության քննիչների մասով» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասով» բառերով:
Հոդված 19.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և արդարադատության նախարարի կողմից հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Ակադեմիայի կառավարման խորհուրդը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ուսումնառության և վերապատրաստման ծրագրերը։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 17 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: