ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին
«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից դադարեցված է համարվում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության գործունեությունը:
3. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցումից հետո հատուկ քննչական ծառայության քաղաքացիական ծառայողները վեց ամիս ժամկետով գրանցվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հատուկ քննչական ծառայությունում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն կոմիտե:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված՝ հատուկ քննչական ծառայությունում գտնվող քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը (նյութերը) փոխանցվում են այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 17 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: