ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2020 թվականի N 135-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 38-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» պարբերությունը «տնտեսություն» բառից հետո լրացնել «, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ» բառերով.
2) 40-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին ենթակետով.
«5.1) այն դեպքում, երբ սպանդանոցը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ ՖԿ-ի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սպանդանոցը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցված է սպանդանոցը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա: Այս դեպքում սպանդանոցի կառուցման նախագիծը և անասնաբուժասանիտարական պահանջները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ.».
3) 40-րդ կետի 6-րդ ենթակետն «անբաժանելի մաս» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հավաքովի կառուցվածքով (կոնստրուկցիայով) սպանդանոցը» բառերով.
4) 41-րդ կետի 7-րդ ենթակետը «տեսականին» բառից հետո լրացնել «, արտադրող և (կամ) իրացնող կազմակերպության անվանումը, կապալառուի ներգրավման դեպքում՝ նաև կապալառուի անվանումը» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|