ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 ապրիլի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 26-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 42-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 45.1. հոդվածի 20-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի «Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը սահմանելու մասին» N 42-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացման ընթացակարգը և մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևերը սահմանելու մասին»:
2. Որոշման 1-ին կետում «հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացման ընթացակարգը և մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևերը՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների» բառերով:
3. Որոշմամբ սահմանված Հավելվածը փոխարինել նոր խմբագրությամբ Հավելված N 1-ով և լրացնել նոր Հավելված N 2-ով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
Հավելված N 1 Սահմանված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 22-ի թիվ 26-Ա որոշմամբ |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով սահմանվում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը:
Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության մշտադիտարկումը՝ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների փաստացի գործունեությունը օրենքին և լիցենզիայի պահանջներին համապատասխան իրականացնելու բացահայտման նպատակով իրականացվող դիտարկումն է, որն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ կաբելային (մալուխային) հեռուստառադիոհեռարձակման դեպքում նաև հեռուստաընկե- րությունում տեղում դիտարկում իրականացնելու միջոցով:
Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործունեության մշտադիտարկումը ներառում է նաև տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունը:
Հանձնաժողովի աշխատակիցն իրականացրած մշտադիտարկման արդյունքներով կազմում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն Հավելված N 2-ի N 1 և N 2 ձևերի:
Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում են երկու օրինակից:
II. ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ
2. Հանձնաժողովն ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր:
Հանձնաժողովի աշխատակցի կողմից հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների գործունեության մշտադիտարկումն ուղղակի դիտարկման միջոցով իրականացվում է՝ հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների կողմից հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումները դիտելու միջոցով:
Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ: Դիտարկման արդյունքների և հաշվառման մատյանների տվյալների համադրման դեպքում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են նաև դիտարկման արդյունքների և հաշվառման մատյանների տվյալների միջև անհամապատասխանությունը, անհամապատասխանությունների քանակը և տևողությունը:
Հանձնաժողովի աշխատակիցն իրականացրած մշտադիտարկման արդյունքում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրության խախտում արձանագրելու դեպքում կազմում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն N 1 ձևի:
Ուղղակի դիտարկման միջոցով իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը N 1 ձևով կազմելուց հետո այն ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը: Արձանագրությանը կցվում են մշտադիտարկման առարկային վերաբերող ապացույցները, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
III. ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄ
3. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է նաև հեռուստառադիոընկերություններում տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Հեռուստառադիոընկերություններում մշտադիտարկումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա:
Հեռուստաընկերություններում կամ ռադիոընկերություններում մշտադիտարկումը սկսելուց առաջ հրամանի մեկ օրինակը հանձնվում է հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարին կամ նրան փոխարինող իրավասու այլ անձի:
Եթե հեռուստառադիոընկերության ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը հեռուստաընկերության կամ ռադիոընկերության գործունեության վայրում չէ կամ հրաժարվում է ստանալ մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը և ստորագրությամբ հավաստել այն ստանալու փաստը, հրաժարվում է ստորագրել և ստանալ արձանագրության երկրորդ օրինակը, ապա հրամանի պատճենը, արձանագրության երկրորդ օրինակը եռօրյա ժամկետում փոստային առաքման միջոցով ուղարկվում է հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը, որը ստանալուց հետո միայն կարող է իրականացվել մշտադիտարկում:
Անհապաղ մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտության դեպքում մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանի օրինակը և մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը փոստային առաքման միջոցով ուղարկվում են հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն մշտադիտարկումն իրականացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
Հեռուստառադիոընկերությունում տեղում դիտարկում իրականացնելու դեպքում հեռուստառադիոընկերությունը մշտադիտարկում իրականացնող անձանց պետք է ապահովի անհրաժեշտ աշխատանքային տարածքով և տեխնիկական միջոցներով:
Հեռուստառադիոընկերությունում տեղում դիտարկման միջոցով իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը՝ N 2 ձևով կազմելուց հետո այն ստորագրում են Հանձնաժողովի և հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցիչները: Հեռուստառադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում արձանագրությանը կցվում են հեռուստառադիոընկերության տիրապետության տակ գտնվող մշտադիտարկման առարկային վերաբերող ապացույցները, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
Հեռուստառադիոընկերությունում իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ և ստորագրում:
Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա հեռուստառադիոընկերություններում մշտադիտարկումն իրականացնող աշխատակիցն անհրաժեշտության դեպքում և բաժանորդների թույլտվությամբ կարող է մշտադիտարկում իրականացնել տեղում՝ բաժանորդի տանը:
IV. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Հանձնաժողովի աշխատակցի կողմից իրականացված մշտադիտարկան արդյունքում հեռուստառադիոընկերության գործունեության իրավախախտում արձանագրելու դեպքում, արձանագրությունը զեկուցագրով ներկայացվում է Հանձնաժողովի նախագահին: Գործընթացի հետագա ընթացքն ապահովելու համար Հանձնաժողովի նախագահը մակագրում է զեկուցագիրը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը: Զեկուցագիրը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը մակագրվելու օրը համարվում է վարչական վարույթի հարուցման օր: Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում մուտքագրվելուց հետո՝ ուղեկցող գրությամբ, փոստային առաքման միջոցով եռօրյա ժամկետում ուղարկվում է հեռուստառադիոընկերություն:
Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում հեռուստառադիոընկերությունը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կարող է դրանք ներկայացնել Հանձնաժողով:
Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծառայել որպես վարչական վարույթի ապացույց:
Հավելված N 2 Սահմանված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 22-ի թիվ 26-Ա որոշմամբ |
Ձև N 1
Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ (ՈՒՂՂԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ) ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ք. _________ |
« » __________ի 20____թ. |
Ես՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի |
_______________________________________` (մշտադիտարկում իրականացնող անձի պաշտոնը) |
_____________________________________ ս (մշտադիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը) |
________________________________________ (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության լրիվ անվանումը) |
___________________________ եթերի մշտադիտարկման արդյունքում արձանագրել եմ.
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
______________________________________________________________________________
(Մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաև վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները: Նշում է կատարվում մշտադիտարկման նպատակի, ժամանակահատվածի և իրավական հիմքերի մասին: Դիտարկման արդյունքների և հաշվառման մատյանների տվյալների միջև անհամապատասխանությունը, անհամապատասխանությունների քանակը և տևողությունը: Նշում է կատարվում մշտադիտարկման առարկային վերաբերող ապացույցների մասին:)
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
____________________________________________________________________________
Մշտադիտարկում իրականացրած անձ (Հանձնաժողովի ներկայացուցիչներ)
______________________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Ձև N 2
Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ (ՏԵՂՈՒՄ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ) ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ք. _________ |
« » __________ի 20____թ. |
Հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի 20____ թվականի ________ի ____-ի թիվ _____- հրամանը Հանձնաժողովի
_____________________________________` (մշտադիտարկում իրականացնող անձի պաշտոնը) |
________________________ (մշտադիտարկում) |
______________________________ի կողմից իրականացնող անձի անունը, ազգանունը) |
________________________________________ (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության լրիվ անվանումը) |
իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվեց հետևյալը.
______________________________________________________________________________
(Մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաև վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները: Նշում է կատարվում մշտադիտարկման առարկային վերաբերող հեռուստառադիոընկերության տիրապետության տակ գտնվող ապացույցների մասին:)
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
Մշտադիտարկում իրականացրած անձ (Հանձնաժողովի ներկայացուցիչներ)
______________________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Հեռուստաընկերության կամ ռադիոընկերության տնօրենի կամ լիազորված ներկայացուցչի (կցվում է այն իրավական փաստաթղթի պատճենը, որի հիման վրա տվյալ անձն իրավունք ունի փոխարինել տնօրենին) առարկությունները: Եթե հեռուստառադիոընկերության ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունը ստորագրել կամ խոչընդոտում է մշտադիտարկման իրականացմանը, նշում է կատարվում այդ մասին` նշելով նաև մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտած հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցչի անունը, ազգանունը և պաշտոնը:
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
Հեռուստաընկերության կամ ռադիոընկերության տնօրեն (ներկայացուցիչներ)
______________________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)