ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի N 93-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2020 թ. հունվարի 30 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. հունվարի 30-ի N 93-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Տ. Ավինյան | - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) | |
| Ա. Թորոսյան | - ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
| Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
| Ա. Ադոնց | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
| Ա. Հարությունյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ | |
| Ս. Հայրապետյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ | |
| Հ. Մհրյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
| Ս. Սաֆարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ | |
| Տ. Ռևազյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ | |
| Հ. Ավագյան | - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար | |
| Գ. Ավետիսյան | - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար | |
| Ա. Վանյան | - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն | |
| Ե. Զայցև | - Առողջապահության համաշախարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ) | |
| Զ. Բեգլարյան | - ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |