ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի N 1914-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) հավելվածը «Նվազագույն աշխատավարձի նկատմամբ գործակիցը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ դեպոզիտ գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսի)» բառերով.
2) 33-րդ կետը «հանձնելու» բառից հետո լրացնել «, բացառությամբ 33.1-ին կետով նախատեսված դեպքի,» բառերով.
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 33.1-ին կետով.
«33.1. Պետական մարմինների և (կամ) պետական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից դրամական գումար դեպոզիտ փոխանցելու և նոտարի կողմից այն ընդունելու համար` դեպոզիտ գումարի 0.5-1 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 2,000 ՀՀ դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 25 Երևան |
|