ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2020 թվականի N 2-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 122,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Մայրատուն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանելով, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 01557357) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 083021510417 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 151027630 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցում` 240,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2015 թվականի փետրվարի 27-ին կնքված` N 820243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Արփինետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04719683) 2018 թվականի հունվարի 29-ին կնքված` N 18988-201801 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում` 160,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունվարի 20 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունվարի 20-ի N 2-Ա որոշման |
«ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է ցուցաբերել սոցիալական, առողջապահական և հոգեբանական աջակցություն հասարակության ամենախոցելի խմբերին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը: 1. Բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ): 2. Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝ Սեթա-Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի № AA0002802, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից) և Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի № AA0002801, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, |
5. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1 |
6. |
Ծրագրի բյուջեն |
122300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ-ում բնակվող ՝ 1. բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ). 2. հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Մայրատուն» ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ապաստան գտնել ՀՀ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց 1 հասցեում գտնվող՝ հիմնադրամին պատկանող շենքում: Ապաստանում կարող են բնակություն հաստատել բռնության ենթարկված և անօթևան հղիներ ու կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ): Մայրատանը նրանք ստանում են՝ 1. մոր և երեխայի համար նախատեսված սենյակ (անվճար). 2․ 4-անգամյա սնունդ, 16000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 3․ ներմուծում արտերկրից՝ հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը 82000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Ծրագիրն ունի նաև դաստիարակչական նպատակ, որի իրականացման համար ծառայում են հիմնադրամի համակարգչային սենյակը, խաղասենյակը, կարի սենյակը, ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված սենյակը, մարզասրահը, մատնահարդարի և վարսահարդարի սենյակները (նշված ծառայություններն անվճար են): 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են 24300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝ - կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ 8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, - հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, - հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը) 6000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, - գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 9300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Նշված միջոցառումներն իրականացվելու են 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող)ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝ 1. սննդի ձեռքբերում՝ ՀՀ տարածքում՝ 16000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 2. ներմուծում արտերկրից՝ հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը՝ 82000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 3. կոմունալ ծառայությունների ձեռքբերում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ 8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 4. հեռախոսային և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 5. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ 6000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ներառյալ՝ հարկերը. 6. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 9300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: |
11. |
Կազմակերպական ծախսեր |
2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են 24300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ 1․ կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ 8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 2․ հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 3. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ 6000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 4. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 9300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն - ՀՀ ոստիկանություն - ՀՀ առողջապահության նախարարություն - տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, համայնքներ և թաղապետարաններ, մարզպետարաններ - ՀԿ-ներ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության և ընտանեկան համակարգի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
- Ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին - ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում՝ լիազոր մարմնին |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |