ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1766-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1535-Ա որոշման մեջ «Աննա Վարդապետյանին» բառերը փոխարինել «Սրբուհի Գալյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1496-Ա որոշման մեջ «Աննա Վարդապետյանին» բառերը փոխարինել «Սրբուհի Գալյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1287-Ա որոշման մեջ «Աննա Վարդապետյանին» բառերը փոխարինել «Սրբուհի Գալյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 28 Երևան |
